Ինգուշեթիայում ուժայինների եւ զինյալների միջեւ բախում է տեղի ունեցել
Արխիվ 16-20
Ինգուշեթիայի Սունժենի շրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։ Այս մասին կիրակի՝ օգոստոսի 23-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալներով, հանրապետությունում տեղի է ունեցել մարտական բախում ուժայինների և զինյալներ միջև: Հաղորդվում է երկու ահաբեկիչների ոչնչացման մասին։
Հանրապետության օպերատիվ շտաբից հայտնել են, որ կիրակի առավոտյան ժամը 8-ին Տրոիցկի գյուղական բնակավայրում մտցվել է ՀԱԳ (հակաահաբեկչական գործողություն) ռեժիմը:
«Բնակավայրի տարածքում գործում են մի շարք սահմանափակումներ», — նշել են օպերշտաբում՝ չմանրամասնելով, թե ինչի հետ է կապված ռեժիմի սահմանումը:
Հանրապետության բնակիչներին կոչ են արել «պահպանել հանգստությունը, թույլ չտալ քաոս, զանգվածային անկարգություններ եւ միջամտություններ իրավապահ մարմինների գործողություններին»՝ ընդգծելով, որ իրադրությունը շրջանում «վերահսկվում է», նշում է «Ինտերֆաքսը»