Միշուստինը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ Եկատերինբուրգում Սերը՝ ամպերից վեր, բայց օրենքից` ոչ. 443 մետր բարձրության վրա արված առաջարկն ավարտվեց ձերբակալությամբ Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին Երևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Հուլիսի 5-ի բախտի կոդ. Չինական հորոսկոպի 5 նշան, որոնց համար փակ դռները կբացվեն Ռուսական ավիացիան խոցել է Զապորոժեի կարեւոր գործարաններից մեկը (Տեսանյութ) Թրամփն Էրմիտաժ այցելելու առիթներ ունեցել է դեռ խորհրդային ժամանակներում (Լուսանկար) Թրամփը հաստատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու պատրաստակամությունը ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու

Կայացավ «Բերդ»-ի խորհրդանշական մենահամերգը Բերդում 

Արխիվ 16-20

Սահմանամերձ Տավուշի մարզի Բերդ քաղաքում «Բերդ»  պարային անսամբլի բացօթյա մենահամերգով մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը։

Ամիսներ  շարունակ մշակութային անցուդարձը միայն օնլայն հարթակում վայելելող հանդիսատեսը շատ էր կարոտել իրական մենահամերգի։ Բացման արարողության ներկաները վայելում էին մշակութային եռուզեռը՝ պահպանելով համավարակի կանխարգելման կանոնները։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ խոսքով՝  որոշվել է հենց Տավուշում անցկացնել փառատոնի բացման արարողությունը, քանի որ ցանկություն կար էլ ավելի ուժ եւ ոգի փոխանցել  Տավուշի բնակիչներին։

«Այս տարի փառատոնը ավելի մեծ էր նախատեսված, քանի որ նախորդ տարիների համեմատ մասնակցության հայտերի թիվը կրկնապատկվել էր՝ մոտ 3000 հայտ, ունենալու էինք շատ հյուրեր, այդ թվում՝ Քշիշտոֆ Զանուսին, Դմիտրի Բրիկմանը, բայց համավարակով պայմանավորված դրսի հյուրերի հետ հանդիպումները տեղափոխեցինք Zoom հարթակ։ Փառատոնի նպատակն է գնալ մարզեր, հատկապես սահմանամերձ գյուղեր, իսկ  հուլիսին տավուշյան դեպքերից հետո խորհրդանշական էր հենց  Բերդում «Բերդի» մենահամերգով սկսել։ Այս որոշմամբ մենք ցանկանում ենք մեր ուժը, հաղթական ոգին եւս մեկ անգամ փոխանցել մեր հայրենակիցներին»,- հավելեց Աննա Կարապետյանը։

«Ֆրեսկո» միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեցին Տավուշի մարզպետ Հայկ ՉոբանյանըԲերդ համայնքի ղեկավար Հարություն ՄանուչարյանըՀայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը եւ այլք։

«Այսօր Տավուշում անց է կացվում «Թիկունքը՝ մշակույթ» նախաձեռնության երրորդ միջոցառումը: «Ֆրեսկոյի» շրջանակներում «Բերդ»-ի մենահամերգը Բերդում  խորհրդանշական է, քանի որ սահմանամերձ գոտում բնակվողների ուժեղ լինելու համար  կարեւոր բաղադրիչներից մեկն  էլ մշակույթն է: Այսօր հայ ժողովրդի սիրտը բաբախում է Տավուշում, եւ դա հերոսության, հայրենասիրության, պետականության եւ հաղթանակի մասին է խոսում։ Տավուշյան հուլիսյան ազատամարտը  կերտեց նոր հերոսներ, եւ մենք մեր երախտագիտությունն ու խոնարհումը պետք է հայտնենք նրանց»,- ասաց Հայկ Չոբանյանը։

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ փոխանցեց ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց  օրհնության եւ ողջույնի խոսքը եւ հավելեց. «Տարիներ առաջ, երբ հիմնվում էր «Ֆրեսկո» փառատոնը, մենք ցանկություն ունեինք, որ այն նաեւ ներկայացվի Տավուշ աշխարհում, ես չափազանց ուրախ եմ, որ այսօր այդ գաղափարը, առաքելությունը մարմին է առնում հենց Բերդ քաղաքում։ Տավուշցիների ձեռքերը երեք գործողություն ունեն կատարելու՝ աղոթք, աշխատանք եւ հայրենիքի պաշտպանություն»։

Հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ էր սպասել Բերդում «Բերդ»-ի մենահամերգին։ Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ Տավուշի մենահամերգը համարեց իրենց համար առաքելություն։

«Մեկ այլ բան է պարել եվրոպական ցանկացած բեմում, բոլորովին այլ է,  երբ  դու պարում ես մի բեմում, որտեղ մեկ ամիս առաջ կրակոցներ են եղելբայց ես կարծում եմ, որ հենց այսպիսի համերգներն են, որ պետք է շատ լինեն սահմանամերձ գոտում, որ  բնակիչները կարողանան կրկին մասնիկը դառնալ հայոց հինավուրց արվեստի։ Ինչպես մենք ենք տարիներ շարունակ մաքուր եւ անառիկ պահել մեր մշակույթը, այնպես էլ անառիկ է միշտ մնում Բերդը եւ Տավուշը» ,- ասաց Կարեն Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ «Ֆրեսկո»-ն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ եւ աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ եւ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբփառատոնի երեւանյան ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 24-ից եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 1-ը հենց Երեւանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա եւ Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Ծրագրում կներառվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր եւ առցանց հանդիպումներ:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Միշուստինը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ ԵկատերինբուրգումՍերը՝ ամպերից վեր, բայց օրենքից` ոչ. 443 մետր բարձրության վրա արված առաջարկն ավարտվեց ձերբակալությամբՈՒՐԱԽ ԵՎ  ՏԽՈՒՐ ՄԱՐԴԸ.ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՇՎԵՑ ԼԵԳԵՆԴԱՐ ԱՐՏԻՍՏ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 96-ԱՄՅԱԿԸԵրբ թշնամիդ տեսնում է, որ դու չես հարգում քո Սահմանադրությունը.. Արտակ ԶաքարյանԵվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ ԳալուզինՄիշուստինը երկուշաբթի օրը բանակցություններ կվարի Փաշինյանի հետԵրևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցիՏարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինՀուլիսի 5-ի բախտի կոդ. Չինական հորոսկոպի 5 նշան, որոնց համար փակ դռները կբացվենՌուսական ավիացիան խոցել է Զապորոժեի կարեւոր գործարաններից մեկը (Տեսանյութ)Թրամփն Էրմիտաժ այցելելու առիթներ ունեցել է դեռ խորհրդային ժամանակներում (Լուսանկար)Թրամփը հաստատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու պատրաստակամությունըԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. ՆեթանյահուԵրևանը կրկին կհյուրընկալի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնըՀուլիսի 6-ին, 7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ․ ինչ է պետք իմանալԱրտակարգ դեպք՝ Երևանում. քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցիՆոր Սահմանադրության ընդունումը մնում է իշխանության օրակարգում. Փաշինյանի ուղերձըՄեդվեդեւ. Թեհրանն ունի նաեւ «ջերմամիջուկային զենք» (Տեսանյութ)Աստղագուշակ հուլիսի 6-ից հուլիսի 12-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված