ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
-«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը հայտարարել է, որ սկանդալային «գաղտնալսման գործն ամբողջությամբ բացահայտված է: Բացահայտել է ինքը` Արթուր Վանեցյանը, դեռեւս ԱԱԾ տնօրեն աշխատելու ժամանակ»: Ըստ վստահելի աղբյուրի` այդ բացահայտումը Նիկոլի համար շատ ավելի վտանգավոր փաստեր է պարունակում, քան ծխախոտի, ադամանդի, մետաղաջարդոնի եւ այլ մաքսանենգությունների սկանդալները: Այն աշխարհաքաղաքական բնույթի է: