Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին. նրանք պաշտոնական հանդիպում կունենան
Արխիվ 16-20
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները պաշտոնական հանդիպում կունենան: Նախատեսված է նաև այցելություն Հանրապետության շրջաններ: