«Երեք խոզուկների նոր արկածներով» կհայտնվեն Կամերային թատրոնին կից բացօթյա հատվածում
Արխիվ 16-20
Կամերային երաժշտական թատրոնը վերսկսում է աշխատանքը՝ «Երեք խոզուկների նոր արկածներով»: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի պաշտոնական էջից, որտեղ մասնավորապես ասված է. «Մենք վերսկսում ենք մեր մանկական ներկայացումները: Սեպտեմբերի 5-ին եւ 6-ին, ժամը՝ 16:00 եւ 18:00-ին: Մեր թատրոնին կից բացօթյա հատվածում կխաղանք «Երեք խոզուկների նոր արկածները» երաժշտական ներկայացումը: Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ է: Տոմսերի քանակը սահմանափակ է, ամրագրելու համար խնդրում ենք զանգահարել 096-58 88 13: Անհամբեր սպասում ենք»:
Ի դեպ, Կամերային երաժշտական թատրոնը նաեւ տեղեկացնում է, որ իրենց մոտ պահպանվում են հակահամաճարակային բոլոր կանոնները: