ՖՐԵՍԿՈ փառատոնի շրջանակում համերգ նվիրված երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին (Համերգի բացումը)
Արխիվ 16-20
ՖՐԵՍԿՈ փառատոնի շրջանակում Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում այսօր տեղի ունեցավ երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի 70 -ամյակին նվիրված համերգ, որտեղ նրա երգերը կատարում էին ընկերները:
Համերգը բացեց հաղորդավար Աղասի Մելքոնյանն իր խոսքով: Երգերից առաջինը կատարեց երգահան, Հուսո Առագաստ փառատոնի և բարդերի ակումբի գեղարվեստական ղեկավար՝ Վախթանգ Հարությունյանը <<Հանգչի լռությունը>> երգով:
Այնուհետև ՀԱԽՎԵՐԴՅԱՆԱԿԱՆ երգերը հնչեցին նրա ընկերների շուրթերից:
Համերգի հանդիսատեսներից ամենահայտնի դեմքերից ներկա էր նաև դերասան Միքայել Պողոսյանը:
Նունե Զաքարյան
Հ.Գ-Մանրամասները դիտեք տեսանյութում