«Լաուրա» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի
Արխիվ 16-20
ԱՄՆ Լուիզիանա և Տեխաս նահանգներում «Լաուրա» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, հաղորդում է ТАСС-ը: Ավելի վաղ հաղորդվել էր 14 զոհի մասին:
«Լաուրա» փոթորիկն ամենաշատը վնաս է հասցրել Լուիզիանա և Տեխաս նահանգներին, որոնց սահմանակցում է Արքանզասը: Այս երեք նահանգներում փոթորիկի հետևանքով ավելի քան 500 հազար բնակիչ առանց էլեկտրամատակարարման է մնացել։
Ըստ տարբեր գնահատականների՝ փոթորիկի հասցրած վնասը կարող է հասնել միլիարդավոր դոլարների: