Ի՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարները Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՇՏԱՊ. Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա․ Գագիկ Սուրենյան Զգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ․ սեպտեմբերի 19-ի աստղագուշակ Իսպանիայում փրկարարները թոշակառուին դժվարությամբ հանել են գինու տակառից 2023 թվականի սեպտեմբերի 19–20-ը ավարտվեց ոչ միայն պատերազմը, այլ նաև Արցախի հայկական պետականության մի ամբողջ պատմաշրջան Երևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասին Սաուդյան Արաբիան պաշտոնապես խոսեց ԱՄՆ-ի դավաճանության մասին CNN. ԱՄՆ-ն քիչ էր մնացել, որ պատերազմ սկսեր Չինաստանի հետ Հերթական քաղաքական սպանությունը Իրանում

«Զարմանում եմ, որ ժամանակին տարված եմ եղել դերասանությամբ», Աննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ նոր համագործակցության, «Անիկո» ֆիլմի մրցանակների և հայկական ֆիլմարտադրության մասին

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Դերասանուհի Աննա Հարությունյանն արդեն տևական ժամանակ է` զբաղված է ռեժիսորական գործունեությամբ: Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինն ավարտելուց հետո նա նկարահանեց իր դեբյուտային` «Անիկո» ֆիլմը, որը մինչև այսօր շարունակում է մրցանակների արժանանալ:

Զրույցում Աննան ասաց, որ վերջին մրցանակը հենց երեկ է ստացել:

«Հետաքրքիր է, երբ մի բան ամբողջ սրտով ես անում, առանց որևէ ակնկալիք ունենալու, այն գտնում է իր հաջողությունը: Այսպես եղավ նաև մեր «Անիկոյի» դեպքում, որն արդեն միջազգային 8 մրցանակների դափնեկիր է, ինչի համար շնորհավորում եմ մեր ստեղծագործական խմբին: 8-րդ մրցանակը, որը երեկ ստացանք, «Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնում լավագույն լիամետրաժ ֆիլմ ճանաչվելու առթիվ էր: Նախավերջինն էլ Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերներ» փառատոնն էր, որտեղ ֆիլմը ճանաչվեց լավագույն մանկական ֆիլմ»,-ասաց նա:

Աննայի խոսքով` նոր գաղափարներ ունի` նոր ֆիլմի հետ կապված, որի նկարանումները պլանավորում են գարնանը, իհարկե, եթե մոլորակը վերջապես հանդարտվի: «Ֆիլմի թեման արդի բժշկությունն ու գիտությունն են, դրանց  անփոխարինելի դերն այսօրվա մարդու կյանքում, և թե ինչքանով դրանք կարող են բարելավել մարդու կյանքն իրենց վախենալու աստիճանի արագ զարգացմամբ ու աստվածայինին հասնելու անհագ ցանկությամբ : Ֆիլմում անրադառնալու ենք  մի խնդրի, որը ոչ միայն հայերիս է վերաբերում, այլ նաև համամարդկային է: Ֆիլմի անունը «ԲԻԲԱԲՈ» է»,-նշեց նա:

Աննայի փոխանցմամբ` հիմա զբաղված են դերասանական կազմի ընտրությամբ: «Դա ամենաբարդ և հետաքրքիր փուլն է, որում գտնվում ենք, քանի որ ֆիլմում բոլոր կերպարները բազմաշերտ են և հանդես են գալիս իրենց ուրույն ասելիքով: Գլխավոր դերում հանդես կգա Միքայել Պողոսյանը, որը նաև ֆիլմի մտահաղացման հեղինակն է, ինչպես նաև սցենարի  համահեղինակը. սցենարը գրել ենք երկուսով: Ես ֆիլմում հանդես կգամ միայն որպես բեմադրող ռեժիսոր»:

Վերջին նախագիծը, որում Աննան հանդես է եկել որպես դերասանուհի, եղել է «Ուրիշի հոգի» հեռուստասերալը, որը 2015 թվականին էր: Նրանից հետաքրքրվեցինք` կա՞ կարոտ դեպի տեսախցիկի մյուս կողմը:

«Անցնելով տեսախցիկի հակառակ կողմը և վայելելով այն աշխարհն ու մթնոլորտը, որը ստեղծում ես բեմադրողի կարգավիճակում՝ նույնիսկ զարմանում եմ, որ ժամանակին տարված եմ եղել դերասանությամբ: Իհարկե աշխատանքս կատարել եմ նվիրումով, ես նվիրվել գիտեմ, որը, երևի թե ավելին է, քան սերը կամ սիրո բարձրագույն ձևն է: Կապ չունի` ինչով եմ զբաղված` կենցաղից մինչև արվեստ , միևնույն է, ինքնանվիրվում եմ: Չգիտեմ, երբևէ կվերադառնամ դերասանությանը, թե ոչ, ոչինչ հարատև չէ, ինքներս համոզվեցինք, որ ապագան իրոք անկախատեսելի է: Ո՞վ կպատկերացներ, որ նույնիսկ օդ շնչելը խնդիր կդառնա: Կարծում եմ հաջողության բանալին կենտրոնացումն է, այժմ միայն ռեժիսուրայի վրա եմ կենտրոնացած»,-ասաց նա:

Հարցին` թե չի՞ վախենում մոռացվել հեռուստադիտողի կողմից, Աննան պատասխանեց. «Ավելի լավ, թող մոռանան ու նորովի ճանաչեն ինձ: Շատերին կարող են սիրել, բայց միայն քչերին՝ հարգել: Երբ չեմ ձգտել հայտնիության և երբեք էլ չափազանց ճանաչված չեմ եղել: Բայց երբեմն-երբեմն հնչած հաճոյախոսությունների արանքից կարողացել եմ տեսնել իսկականը, և դա ինձ առաջ շարժվելու ուժ է տվել»:

Իսկ այն հարցին, թե հայկական ֆիլմարտադրության մեջ ի՞նչ բացթողումներ կան, Աննան պատասխանեց. «Ոչ ոքի չեմ ցանկանում մեղադրել, ինքս էլ կինոարտադրող եմ և պարտավոր եմ պատախանատվություն կրել իմ արած աշխատանքի համար: Մեր երկիրը, ճիշտ է, անգրկելի է իր հոգևոր կերտվածքով, բայց և փոքր՝ իր տարածքով: Այստեղ ամեն մի վրիպում մեզ ետ է տանում, ուստի` կցանանայի առհասարակ բոլոր ոլորտներում պատասխանատվության զգացումը պատվի աստիճանի բարձրանար: Գուցե մեր ֆիլմը առաջին կարգի փառատոններում չի հաղթել, բայց ես ուրախ եմ և երախտապարտ, որ մեր թիմը պատվով է բարձրացրել մեր սիրելի եռագույնը»:

Ռեժիսորը լուծում է տեսնում. ըստ նրա` ստրատեգիա է պետք մշակել, որը կբարձրացնի ընդհանուր գիտակցությունը՝ հասկանալու համար, որ կինոն դեռ շարունակում է լուրջ զենք մնալ: «Համեմատած մեր ժամանակակից նկարչության կամ, օրինակ, սպորտի հետ, եթե անկեղծ, կինոն մեզ մոտ լավ չի ստացվում: Բացի դա , կինոոլորտն աշխարհում այսօր շատ մեծ առաջընթաց է ապրում: Մենք տեխնիկական հրաշքի ականատեսն ենք լինում մենք ամեն օր: Ինչ վերաբերվում է մեզ, մենք պետք է գիտակցենք մեր հնարավորություները և առանց որևէ մեկի հետ ոտք գցելու, փորձենք համամարդկային` արվեստի լեզվով ներկայացնել մերը»:

Tert.am Life

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ի՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարներըԱդրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախն ունեցել է 220-ից ավելի զոհՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՇՏԱՊ. Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա․ Գագիկ ՍուրենյանԶգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ․ սեպտեմբերի 19-ի աստղագուշակԻսպանիայում փրկարարները թոշակառուին դժվարությամբ հանել են գինու տակառից2023 թվականի սեպտեմբերի 19–20-ը ավարտվեց ոչ միայն պատերազմը, այլ նաև Արցախի հայկական պետականության մի ամբողջ պատմաշրջանԵրևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասինՍաուդյան Արաբիան պաշտոնապես խոսեց ԱՄՆ-ի դավաճանության մասինCNN. ԱՄՆ-ն քիչ էր մնացել, որ պատերազմ սկսեր Չինաստանի հետՀերթական քաղաքական սպանությունը Իրանում«Հրապարակ». Իշխանական ֆրակցիայում կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանին մնաց լաց լինելը«Փաստ». Առանց բացատրության «կապարակնքում» են բիզնեսներըՆավթի համաշխարհային գների նոր թռիչքը դարձավ անխուսափելի. հնարավոր է 150 դոլարից անցումը «Հրապարակ». Աննա Հակոբյանը չի՞ ցանկանում կրթել Թագուհուն«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել«Փաստ». Տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի՞ Հայաստանում իշխանափոխությանԵվրոպան պատրաստվում է պատերազմի. ՆԱՏՕ-ն ընդլայնվում է. ՊուտինԹրամփը ստորագրեց «դժոխային պատժամիջոցների» օրենքը Ռուսաստանի դեմ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված