Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Կիմ Բալայանը չի դավաճանում որդեգրած իր լռության ուխտին

Հանդիպում

Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի միավորման եւ Գերագույն դատարան ստեղծելու իշխանական մտահղացումների շուրջ «Իրավունքը» փորձեց գնահատկան ստանալ ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանից: Մասնավորապես, մեզ հետաքրքրում էր, թե ըստ նախկին ՍԴ անդամի` որքանո՞վ է նպատակահարմար այդ երկու կառույցների միավորումը, եւ այդ դեպքում ինչպե՞ս կարող է գործել նոր կառույցը: Բայց պարոն Բալայանը, փաստորեն չի դավաճանում վերջին շրջանում որդեգրած իր լռության ուխտին.

- Ես ասել եմ չէ՞, որ չեմ խոսելու:

- Դուք ասել էիք, որ ՍԴ-ի շուրջ ընթացող գործընթացներից չեք խոսելու, բայց սա լրիվ այլ հարց է:

- Ինչի՞ եք ինձ փորձում սադրել:

- Որտե՞ղ սադրանք տեսաք, պարոն Բալայան:

- Դե ասում չէ` չեմ խոսելու, Դուք շարունակում եք:

- Ինչով է պայմանավորված Ձեր լռությունը, այն էլ` նման մասնագիտական հարցի հետ կապված:

- Չեմ ուզում խոսել, զոռո՞վ է:

- Ոչ, իհարկե: Լավ, ե՞րբ եք խոսելու, որ այդ ժամանակ անհանգստացնենք:

- Ասացի` հիմա չեմ խոսում, ցտեսություն...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ