Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում

Կյանքի Խոսք աղանդը վախենում է հրապարակայնությունից

Արխիվ 12-16

ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚ ԱՂԱՆԴԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Մարտի 23-ին ՙԿենտրոն՚ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՙԿյանքի խոսք՚ աղանդն ընդդեմ ՙԻրավունք՚ թերթի հայցի նախնական դատալսումը: Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ նիստն է, իսկ առաջին նիստին, որը նշանակված էր մարտի 13-ին, հայցվոր կողմը, այսինքն` ՙԿյանքի խոսք՚-ը, չէր ներկայացել դատարան` պատճառաբանելով, որ տեղյակ չեն եղել դատի նշանակված օրվա մասին, ինչը պարզապես աբսուրդ է: 
Նշենք, որ 2-րդ դատական նիստի օրը, ՍԻՄ կուսակցության երիտասարդական կառույցը, Միացյալ երիտասարդական լիգան եւ մի շարք երիտասարդներ հանրահավաք էին կազմակերպել դատարանի առաջ` պաստառներով եւ կոչերով` վերջ դնել աղանդավորական շարժմանը, հոգեորսությանը եւ խոսքի ազատության դեմ ոտնձգություններին: Դատական նիստի ժամանակ ներկա էին ՙԿյանքի խոսք՚ աղանդի փաստաբանը եւ մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մի շարք լրատվամիջոցներ: Նշենք, որ լրագրողների ներկայությունը դահլիճում սկսեց կաշկանդեցնել վերը նշված կառույցի փաստաբանին, ով միջնորդություն ներկայացրեց դատավորին, որպեսզի դատական պրոցեսը չնկարահանվի կամ ձայնագրվի, իսկ դատարանը չընդունեց հայցվոր կողմի միջնորդությունը: ԿԽ-ի փաստաբանը ներկայացրեց իրենց պահանջը` ասելով, որ ՙԻրավունք՚ եւ ՙԱրգումենտի նեդելի Արմենիի՚ թերթերի համապատասխան համարներում տպագրված հոդվածներն ու կոլաժային նկարը արատավորել են ՙԿյանքի խոսք՚ կազմակերպության բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը, եւ որ հոդվածներում տեղ գտած ՙաղանդ՚ բառը մեծ վիրավորանք է այդ կրոնական կազմակերպության համար, ինչին ի պատասխան ՙԻրավունք՚ թերթի փաստաբան, ՙԼեվ գրուպ՚ իրավաբանական ընկերության նախագահ Լեւոն Բաղդասարյանը եւ խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը, առարկեցին հայցի դեմ ամբողջությամբ: Նիստն ավարտվելուց հետո, հայցվոր կողմի փաստաբան Ավետիք Պապինյանը պատասխանեց լրագրողների հարցերին եւ մեր այն հարցին, թե ի±նչ կրոնական կողմնորոշումներ ունի վերջինս ասաց` չի ասի, քանի որ նա այստեղ է գտնվում որպես փաստաբան, այլ ոչ որպես քաղաքացի: ՙԻսկ որպես քաղաքացի±՚,- հարցին, որքան էլ տարօրինակ էր, բայց նշեց, որ քրիստոնյա է, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եւ պաշտպանում է քրիստոնեությունը: Իսկ թե ինչպիսին է նրա պաշտպանած ԿԽ-ի ՙքրիստոնեությունը՚` առիթներ շատ ենք ունեցել ներկայացնելու եւ դեռ կունենանք...

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ