Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը

СТЕПИК СПИТ, ЕВРАНЕСТ ИДЕТ

Արխիվ 12-16
ՓԱՆՋՈՒՆԻ

 

 

 

 

 

 

СТЕПИК СПИТ, ЕВРАНЕСТ ИДЕТ

 

 

 

 

 

 

ՎԱՏ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ
(ՆՈՒՅՆ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ
ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ
ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Եթե Արամ Մանուկյանը իր տեղը չզիջի Զարուհի Փոստանջյանին նստելու համար, ապա Զարուհի Փոստանջյանը նրա վրա կպառկի:

% % %
ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ`
ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ
(ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ
ԴԱՀԼԻՃԸ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻՆ
60 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Իմ աղանդը քո տաղանդին վնաս չի:


% % %
ՙՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ՚
(ԱՊԱՄՈՆՏԱԺՈՂՆԵՐԻ ԲՐԻԳԱԴԸ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՆԵՇԸ
ՃԵՂՔԵԼՈՒՑ ՀԵՏՈ)


Կենտրոնի ոստիկանությունից հայտնում են, որ Մաշտոցի պողոտայում Տիգրան Խզմալյանը եւ Ժիրայր Սէֆիլյանը նկարահանվում են  ՙБригада՚  ֆիլմի հայկական հեռուստասերիալում:


ԻՍԿ ՄԵԶ ՀՐԱՑԱՆ ՉԵՔ ՏԱԼՈՒ
(ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՏՆԻՑ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԶԵՆՔ ԳՈՂԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ)


Ընտրություններից առաջ ոստիկանները ՀՅԴ-ին զինաթափեցին, ընտրությունների նախաշեմին` գողերը:


% % %
ԳՈՂԵՐԸ` ՀՅԴ-ԻՆ
(ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆԸ ԹԱԼԱՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ)


Ով քնած է` արթուն կացեք,
Ով արթուն է` ելեք, հագեք,
Հետո չասեք թե` ՀՅԴ-ն քնավ
Գողը գող-գող եկավ գնաց:


% % %
ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՉՈՐՍ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱՇՏԱԲ
ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ)


ՀՀԿ-ն էլի Հրազդանի նման մնաց իրա 56 տոկոս ընտրազանգվածի հետ:


% % %
ԱՊՐԵՔ ՄԻՆՉԵՎ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԸ


Միեւնույն է, չորս ուժերի միավորման դաշինքից առնվազն երկուսը ընտրությունից հետո իշխանական կուսակցության հետ դաշինք կկազմեն:


% % %
ԼՈՒՅՍԻ ՊԵՍ
ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ


Ըստ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության` ՕԵԿ-ի մուրաբաներ բաժանելուց հետո պարզ է դարձել, որ ՕԵԿ-ը ամենակոնսերվատիվ կուսակցությունն է Հայաստանում` այս նախընտրական փուլում:


% % %
МАДАМ, ПОЗВОЛЬТЕ ПОЦЕЛОВАТЬ ВАШУ РУЧКУ

Թատերագետների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը հայտնում է, որ ՕԵԿ-ը բեմադրում է ՙՊահանջվում է տղամարդ՚ ներկայացման նոր տարբերակը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ