Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը

ՙՙՙՙՙՙԵՐԲԵՔ, ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱ ՇՈՒՐԻԿԻՆ

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ԵՐԲԵՔ, ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱ ՇՈՒՐԻԿԻՆ

Երեկվա ՙԻրավունք՚-ում ներկայացրել էինք ՙԱրարատ՚ ֆուտբոլային ակումբի լեգենդար պաշտպան Ալեքսանդր Կովալենկոյի մահվան 10-ամյա տարելիցին նվիրված նրա խաղընկերներից մի քանիսի խոսքը: Նշենք, որ այդ հանդիպումը կազմակերպել էին ՙԱրարատ՚-73 ՍՊԸ-ն (Կ. Թորոսյան), ՙԲանանց՚ ֆուտբոլային ակումբը (Ս. Իսրայելյան), անմասն չէր մնացել Օլիմպիական մարզադպրոցը (Դ. Գաբրիելյան), իսկ լրատվական խնդիրներն ապահովել էր հայտնի մարզական մեկնաբան Ռ. Բարսեղյանը:
Այժմ լսենք ՙԱրարատ՚-73-ի ավագ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՆԱԶԱՆՅԱՆԻՆ.
- Նա լավագույնն էր, շատ բարձր մակարդակի անձնավորություն, ինչպես ֆուտբոլ էր խաղում, այնպիսին էլ կյանքում էր: Թիմում էլ եղել է լիդերներից մեկը. թե° կիսապաշտպանությունում, թե° հետագայում` պաշտպանությունում նման խաղացող չի եղել: Իմ ավտոմեքենայի մեջ մահացավ, երբ պարապմունքից վերադառնում էինք: ՙԲանանց՚ թիմը ստեղծվել էր, ես գլխավոր մարզիչն էի, նրան կանչեցի, նշանակեցի ՙԲանանցի՚ պետ, որ այլեւս Հայաստանից չգնա: Փարսադանյանի` իմ օգնականի հետ նստել էր, անեկդոտներ էր պատմում, ՙՀաղթանակի՚ կամրջի մոտ նայեցի հայելիիս մեջ, տեսա` Շուրիկի հետ ինչ-որ բան է  կատարվում... Չեմ հիշում, թե ինչպես եմ վարել մեքենան...
Ա. Կովալենկոն եղել է հարձակվող ՆԻԿՈԼԱՅ ՂԱԶԱՐՅԱՆԻ կնքահայրը, ինչպես նաեւ ձկնորսության ընկերը:
- Մեզ համար Կովալենկոն ընտանիքի անդամ է եղել, լավ ընտանիք ենք եղել, ֆուտբոլային լավ կոլեկտիվ: Նա շատ հարգված էր բոլորի կողմից, սիրված, ինչ ֆուտբոլային փորձ ուներ, մեծ սիրով փոխանցում էր, սովորեցնում, ՙդուխ՚ էր տալիս: Շատ ուրախ էր,  ազնիվ, ազնվագույն մարդ, օրինակ է ծառայել իր վարքով, իր էությամբ: Նրա ասածն ընդունում էինք միշտ որպես մեծի խոսք:
Իսկ ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐԿԱՐՈՎԸ հուզված ասաց.
- Ժամանակն այնքան արագ է թռչում, արդեն անցել է տասը տարի... Մենք միասին սկսել ենք պատանեկան հավաքականում, երիտասարդականում, ՙԱրարատ՚-ում, նաեւ միասին աշխատել ենք: Շուրիկի մասին կարելի է միայն հաճելի բաներ ասել, որովհետեւ նա ինչպես շնորհքով, կարգին մարդ էր կյանքում, այնպես էլ ֆուտբոլ գլխով, խելքով էր խաղում: Երբեք, երբեք չենք մոռանա Շուրիկին:
- Գուցե պահը հարմար չէ, բայց Դուք հիմա ՙՄիկա՚ ակումբո±ւմ եք աշխատում:
- Ես ՙՄիկա՚-ի մանկապատանեկան դպրոցի տնօրենն եմ, աշխատում ենք, կադրեր ենք տալիս առաջին եւ բարձրագույն խմբերի համար:
- Ի±նչ կասեք Հայաստանի առաջնության մասին:
- Լավն այն է, որ մեզ մոտ աճում է երիտասարդություն, որ մենք հրաժարվեցինք լեգեոներների մեծամասնությունից եւ հույս ենք կապում մեր երիտասարդների հետ: Ե°վ երկրորդ, ե°ւ ազգային  հավաքականների խաղը ցույց է տալիս, որ ճիշտ ճանապարհին ենք: Մենք վերջապես կարող ենք պայքարել եւ Եվրոպայում, չնայած, իհարկե, դեռեւս նման մեծ փորձ չկա: Ոչինչ, որ դուրս չեկանք եզրափակիչ փուլ, բայց հեռանկար կա, այսինքն` ժամանակ ունենք աշխատել մեզ վրա եւ առաջ շարժվել, քանի որ կան լավ կադրեր:
- Դառնանք երկրի առաջնությանը: Որոշել են եկող մրցաշրջանից  անցնել աշուն-գարուն մրցակարգին, բայց դրա հնարավորությունը  ունե±նք, հատկապես, եթե հաշվի առնենք խաղադաշտերի անմխիթար վիճակն ու կլիմայական պայմանները:
- Ես կարծում եմ, որ դեռեւս մի քիչ դժվար է հատկապես խաղադաշտերի հարցում. մեզ մոտ չկան այդքան խաղադաշտեր: Ինչպես ասում են` կապրենք, կտեսնենք: Եթե ինչ-որ բան չստացվի, կարծում եմ (դա իմ անձնական կարծիքն է)` կանցնենք նորից նախկին մրցակարգին:
- Ռուսաստանում էլ, կարծես թե, անցումը չի ստացվում:
- Նրանց մոտ նույնպես չի ստացվի: Նրանք խաղադաշտեր ունեն, բայց նրանց մոտ էլ կլիմայական պայմանները թույլ չեն տալիս անցնելու նման մրցակարգի:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ