Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը

ՙՙՙՙՙՙՙՙՙՙԴՈՒՔ ԿՑԱՆԿԱՆԱ±Ք, ՈՐ ՁԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ, ԿԱՆԱՅՔ, ՁԵՐ ՄԱՅՐԵՐԸ ԿԱՐԴԱՆ ԱՅԴ ԳԻՐՔԸ

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՙՙԴՈՒՔ ԿՑԱՆԿԱՆԱ±Ք, ՈՐ ՁԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ, ԿԱՆԱՅՔ,
ՁԵՐ ՄԱՅՐԵՐԸ ԿԱՐԴԱՆ ԱՅԴ ԳԻՐՔԸ


Մենք արդեն անդրադարձել էինք ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՇԽԱՆՅԱՆԻ ՙՈւվալնյատի օրը՚ գրքին եւ չենք ուզում կրկնել մեր կարծիքը: Իսկ դրան նորից անդրադառնալ մեզ ստիպեց նրա հերթական հարցազրույցը ՙԺամ՚ կայքին:
Լրագրողի այն հարցին, թե ինչի մասին է պատմում ՙՈւվալնյատի օրը՚ ընդհանրապես, նա պատասխանել է. ՙՙՈւվալնյատի օրը՚ բաղկացած է 16 պատմվածքներից, ու միայն երեքն է բանակի մասին: ՙԶինվորական երթ՚ պատմվածքում, որը ոնց որ ամենաշատն է բարկացրել նրանց, հարյուրավոր զինվորներ երթ են անում` քարշ տալով իրենց զինվորական գրքույկները, մյուս ձեռքին պահելով ինչ-որ բան, ինչը դժբախտացրել է նրանց, հետո սկսում է ամեն մեկը պատմել իր պատմությունը:

Պատմվածքներում ամենաիրական բանը օգտագործված լեզուն է` բանակային ժարգոնը՚: Ահա այսպիսի անմեղ ու պարզ պատասխան: Բայց ի±նչ կարիք կա այդ բանակային ժարգոնը մատուցել գրքում զետեղված պատմվածքի տեսքով: Ճիշտն ասած, մենք այդ պատմվածքից որոշ հատվածներ կարդացինք եւ այդ ընթացքում նայում էինք շուրջներս, որպեսզի հանկարծ կանայք կամ աղջիկներ, ինչո±ւ չէ, երիտասարդ տղաներ չկարդան այդ ՙմտքի գոհարները՚: Եվ զարմանալին այն է, որ գրքի հեղինակին նաեւ հեռուստաեթերում են պաշտպանողներ գտնվում: Մենք այդ պաշտպանողներին պարզապես հարց կտանք` դուք կցանկանա±ք, որ ձեր աղջիկները, կանայք, ձեր մայրերը կարդան այդ գիրքը...
Դառնանք վերոնշյալ հարցազրույցին եւ լսենք հեղինակին. ՙԱյս ամենը վկայում է, որ դեռ չի վերացել սովետական մտածելակերպը, կարելի է ասել` տոտալիտար մտածելակերպը, չնայած չի էլ վերանա, կարեւորը, որ չիշխի: Իհարկե, շատերը հիմա էլ են ուզում, որ լինի գրաքննություն, շատերը գիտեն, թե դեռ կա գրաքննություն, ու դրա համար էլ սկսեցին այս պատմությունը՚: Բայց ի±նչ կապ ունի տոտալիտարիզմը հայհոյանքի, փողոցը գրականություն բերելու հետ:
Վերջում ներկայացնենք ՙԲանակում ծառայած երիտասարդների նախաձեռնության՚ հայտարարությունը, որտեղ ՙՈւվալնյատի օրը՚ պղծագիր ՙստեղծագործությունը՚ որակում են մեծագույն խայտառակություն. ՙԱնգամ որպես գեղարվեստական ոճ, սա չհաջողված ստեղծագործություն-խզբզանք է, ինչը հատուկ է անպատասխանատու եւ չակերտավոր ազատականներին: Այդ պատմվածքը կամ աշխատանքը ի սկզբանե ներծծված է հակապետականությամբ ու հակահայրենասիրությամբ: Այդ նյութի առաջին իսկ բառերը մարդկայնորեն ատելություն են սերմանում հայրենիքի, բանակի, սպայի, ծառայության, պարտքի եւ պատվախնդրության հանդեպ: Տեքստի բոլոր խոսքերը եւ բոլոր հերոսները մարդկային ստահակներ են, ատում են ամեն գեղեցիկը, վախկոտի նման փախչում են բոլոր պատասխանատվություններից եւ միայն երազում են ոչ մարդկային սպառման ու կենդանական հաճույքների մասին: Այդտեղ խոսք է գնում միայն բանտային միջավայրի եւ հանցագործ մթնոլորտի մասին: Զինվորը ներկայացվում է որպես անողնաշար ու անաստված, որը երկու երջանիկ օր ունի` սեքսի եւ զորացրման: Սպաները ներկայացված են որպես վախկոտ ստորներ, որոնք ինչ-որ զինվորի խաղալիք են կամ անսիրտ գազաններ: Տեքստը, ինչքան էլ որ արտահայտում է սոցիալական որոշակի շերտի հիմնական բառապաշարը, ամբողջովին գռեհիկ ու մակերեսային է, հակահայկական եւ հակաուսուցողական է ցանկացած ընթերցողի համար: Դժվար է մի փոքր պատվախնդիր մարդ լինել եւ այդ տեքստից զզվանք չապրել: Սա անթույլատրելի է, մեծ վրդովմունք է առաջացրել բանակում ծառայած մեծաթիվ հայորդիների, նախկին զինվորների եւ սպաների շրջանում: Սա անարգանք է զոհված բազում հերոսների հանդեպ: Կոչ ենք անում անհանդուրժող լինել անհայրենիք մարդկանց կողմից մեր հայրենիքը վարկաբեկող գործողությունների հանդեպ: Սա յուրաքանչյուր հայի համար պատվի հարց է՚:

ԿԱՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՐՈՒՍՏՆԵՐ ՈՒ ԱՂՔԱՏՆԵՐ


Իսկ այժմ կտրվենք այդ ՙգրական՚ թեմայից եւ տեսնենք, թե ինչ են մտածում մայրաքաղաքի տեսքի վերաբերյալ մշակույթի բնագավառի ներկայացուցիչները: Ինչպես ներկայացված է ՙՉորրորդ ինքնիշխանություն՚ թերթում, Կալենց թանգարանի տնօրեն ՍԱՐՈ ԿԱԼԵՆՑԻ կարծիքով` Երեւանը ՙխաշ ուտող մարդու չափանիշներով ստեղծված քաղաք է՚: Պատճառը, ըստ նրա, այն է, որ շատ շենքերի պատվիրատուները նոր հարստացած մարդիկ են, ովքեր ՙկուլտուրա չունեն օգտագործելու եւ դհոլ-զուռնայով դրանք վերածել են քաբաբանոցի՚: Տհաճ է նաեւ ամենուրեք շատ բարձր միացված երաժշտությունը, ինչը նա համարում է կուլտուրայի բացակայության դրսեւորում: Այսինքն` մի իսկական շուկա: Այս ամենն իր լուծումը կստանա ժամանակի ընթացքում, երբ դասային անհավասարությունն այսքան ակնհայտ չլինի. ՙԺամանակ է պետք, որ ձեւավորվի միջին դաս, որ ժողովրդի մակարդակը բարձրանա: Հարուստներ եւ աղքատներ կոնտրաստը առաջացնում է այս պրոբլեմը՚:
Իհարկե, ցանկացած պետության կայացման, ներքաղաքական լարվածությունը եթե ոչ` վերացնելու, ապա գոնե մեղմելու հարցում անչափ կարեւոր է միջին դասի, միջին խավի կայացումը: Նույնիսկ նման կուսակցություններ ստեղծվեցին ժամանակին, բայց... Ավելորդ չենք համարում հավելել, որ, այսպես կոչված, էլիտար շենքեր կան, սակայն չկա ոչ միայն միջին խավ, այլ նաեւ հասարակական էլիտա` բառի իսկական իմաստով: Այսինքն` կան ընդամենը հարուստներ ու աղքատներ:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ