Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը

ՍԱՏԱՆԻՍՏԸ ՙԲՈՅԿՈՏՈՒՄ՚ Է ՄԵԶ` ՙԵՐԿՆԱԳՈՒՅՆՆԵՐԻ՚ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՍԱՏԱՆԻՍՏԸ ՙԲՈՅԿՈՏՈՒՄ՚ Է ՄԵԶ` ՙԵՐԿՆԱԳՈՒՅՆՆԵՐԻ՚ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ապրիլի 2-ին նշանակված առաջին դատալսումը` սատանիստ Բայանդուր Պողոսյանի եւ այլոց ընդդեմ ՙՄեկ ազգ՚ դաշինքի հայցով, հետաձգվեց մինչեւ ապրիլի 16-ը: Նշենք, որ դատարանի շենքի մոտ նաեւ երիտասարդական ցույց էր տեղի ունեցել ընդդեմ հայցի եւ տարատեսակ ՙգույնզգույնների՚: Դատին մասնակցելու էին եկել նաեւ ՙՔայքայիչ պաշտամունքից տուժվածների վերականգնողական եւ օգնության կենտրոն՚-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը, հոգեւորականներ` հայր Եղիշեն եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ՙՀայորդաց տների՚ տեսուչ-տնօրեն` Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, ով էլ ասաց հետեւյալը.


-Ես եկել եմ մասնակցելու այս խնդրին` տեսնելու համար, թե ինչպես է հայ մարդը կարողանում ըմբոստանալ իր ազգային  արժեքների դեմ: Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, ինչպես կարող է մարդը իր ընտանիքի ներսում դուրս գալ իր ընտանիքի դեմ: Եթե մենք այսօր խոսում ենք հայությունից, դա նշանակում է մենք խոսում ենք ազգությունից, որը մի հավաքականություն է, որը հազարամյակներ է ձեւավորում, ոչ թե այս կամ այն գաղափարախոսությունը պիտի լինի մեր ով լինելը, այլ մեր անցյալը հիմք ծառայեցնելով պիտի ճշտենք մեր ով լինելը: Դժբախտաբար, այսօր փորձում են մեզ մեր իրական ազգային դեմքից հեռացնելով մոտեցնել այնպիսի մի իրականության, որ հայը դադարի իր ազգային կերպարը կրելուց:
ՙԻսկ ի±նչ կոչով կդիմեիք հայցվորներին եւ նրանց համակիրներին՚,-հարցին վարդապետ Հովնանյանը պատասխանեց.
- Ես բոլորին մեկ կոչով կդիմեի` չկորցնեք ձեր ազգային եւ մարդկային կերպարը: Ինձ համար այս կամ այն կառույցի խնդիր չկա այստեղ, ինձ համար կա հայ մարդու խնդիր, իսկ երբ հայը կորցնում է իր ազգային կերպարը, նա դադարում է հայ լինելուց: Հայ մարդը իրավունք չունի իր սրբությունների նկատմամբ դավաճանորեն մոտենալ:
Իսկ սատանիստ Բայանդուր Պողոսյանը երբ իմացավ, որ մենք ՙԻրավունք՚-ից ենք, սկսեց զայրանալ, այս ու այն կողմ գնալ, իսկ վերջում այսպես արտահայտվեց. ՙԵս անձամբ բոյկոտ եմ հայտարարում ձեր լրատվամիջոցների դեմ՚: Այդ ՙահասարսուռ՚ բոյկոտից մահու չափ վախեցանք, չէ± որ մեզ համար այլեւս փակ եւ անհասանելի են դժոխքի դռները... Նույն ՙդաժան՚ սանկցիայի տակ են նաեւ մեր գործընկերները slaq.am-ից... Իսկ թե ինչն է ՙբոյկոտի՚ պատճառը` պարզվեց սատանիստի բլոգից. նրա նրբիկ սատանիստական հոգին թունդ վիրավորվել էր, երբ ՙԻրավունք՚-ի գլխավոր խմբագիրը ՙԵրկնագույն՚ խրախճանքը՚ հոդվածում դաժան ՙդիսկրիմինացիայի՚ էր ենթարկել համասեռամոլներին ու այլ գույնզգույն թափոններին դեռեւս տարիներ առաջ` 2009 թ. օգոստոսի 7-ին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ