Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում

ԻՍԿԱԿԱՆԻՑ ՎԱՅ

Արխիվ 12-16
ՄՇԱԿՈՒՅԹ

ԻՍԿԱԿԱՆԻՑ ՎԱՅ

Ինչպես լրատվամիջոցներից մեկին տեղեկացրել է Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր ԱՐՄԻՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, ադրբեջանցիները գողացել են հայ երգչի ՙՎայ-վայ՚ երգը: Պրոդյուսերը նաեւ պատմել է, որ Ֆարիդ Դադաշովի եւ Ալի Ալիեւի (Farid Dadashov եւ Ali Aliyev) անունով արդեն քանի օր է, ինչ ՙՎայ-վայ՚ կատարումը տարածվել է YouTube-ում, մինչդեռ Ռազմիկ Ամյանն այն կատարել է 2011թվականի ամռանը: Երգիչը որեւէ տեղ չի դիմել եւ, առհասարակ, չգիտի էլ ում կարելի է դիմել նման դեպքում, պարզապես ցանկացել է բարձրաձայնել այս մասին` ցույց տալու, որ ՙասում են, որ հայերն են ադրբեջանցիներից երգեր գողանում, բայց, փաստորեն, ճիշտ հակառակն է՚: Ապա լրատվամիջոցները ներկայացնում են ադրբեջանցիների ՙՎայ-վայ՚ եւ Ռազմիկ Ամյանի ՙՎայ-վայ՚ երգերը: Հետո տեղեկացանք, որ երգիչը եւ նրա պրոդյուսերը ցանկանում են դիմել համապատասխան մարդկանց, որպեսզի YouTube-ից հանեն ադրբեջանցիների երգը:
Իհարկե, մեզ համար նորություն չէ, որ մեր ոխերիմ հարեւաններն ամեն կերպ ցանկանում են ոչնչացնել կամ սեփականաշնորհել մեր մշակութային հուշարձանները, երաժշտությունը, նույնիսկ երաժշտական գործիքները: Սակայն տվյալ դեպքում մեզ անհանգստացնողը ոչ այնքան հերթական գրագողությունն է, այլ այն հանգամանքը, որ ականջը կանչած Վահրամ Պետրոսյանի ասածներն օրեցօր դառնում են ավելի իրական: Եթե հիշում եք, նա մի առիթով նշել էր, որ հայերն ադրբեջանական երաժշտություն շատ են սիրում եւ օգտագործում են նման ոճն իրենց ստեղծագործություններում: Եվ հիմա նման շատ երգեր ռեստորաններից ու խնջույքների սեղաններից տեղափոխվել են տարբեր կայքեր, բարձրացել են բեմ... Եվ սրա վերջը չի երեւում:  

ԹՐՔՈՒՀԻՆ ՀԱՅԵՐԵՆ ԵՐԳ ՉԻ ԵՐԳԻ

Մենք արդեն գրել էինք այն մասին, որ թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն ցանկանում է իր ալբոմում ներառել նաեւ հայկական, հայերեն կատարմամբ ՙՍարի հարս՚ (Սարը գելին) երգը: Ընդ որում, թուրքերը դա իրենցն էին համարում, ազերիները` իրենցը: Սակայն, ամենայն հավանականությամբ, թուրքերը համոզվել են այդ երգի` հայկական լինելու մեջ եւ ստիպել երգչուհուն, որպեսզի նա հրաժարվի իր նոր ալբոմում ներառել այդ երգը: Ինչպես տեղեկացրել է թուրքական Haberx-ը, թուրքական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակված մի հաղորդման ժամանակ հեռախոսային կապ է հաստատվել Սեզեն Աքսուի մենեջերի հետ, ով հայտարարել է, թե ՙՍարը գելին՚-ը չի լինելու Սեզեն Աքսուի նոր ալբոմում: Թուրքերը հասան իրենց ուզածին, իսկ մենք ե±րբ ենք մաքրելու հեռուստաեթերն ու բեմահարթակը թուրքահոտ ու ազերահոտ երաժշտությունից:

ՙՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱ±Ն՚, ԹԵ ՙՄԻՍ ՀԱՅԱՍՏԱՆ՚


Վերջերս տարբեր կայքերում տարածվեցին ՙՄիսս Հայաստան՚ մրցույթի նախնական, նախընտրական փուլին առնչվող տեսագրություններ, ծավալվեցին քննարկումներ, որոնց կանդրադառնանք հետագայում: Սակայն մինչ այդ ուզում ենք խոսել մի տհաճ երեւույթի մասին: Հ2 հեռուստաընկերությամբ այդ մրցույթի կազմակերպիչները տարածում են գովազդ, որտեղ ցուցադրվում են լողազգեստով, կարելի է ասել, դեռահաս աղջիկներ, որոնց, այսպես ասած, ապրանքի, թող ներեն այդ աղջիկները, մսի նման ու գիշատչի հայացքով ուսումնասիրում են, այսպես ասած, ժյուրիի անդամները:  Մենք պարզապես ուզում ենք հարցնել կազմակերպիչներին` դա ի±նչ է տալու ձեր մրցույթին, եւ լողազգեստով ներկայացվող աղջնակները մի±թե հարազատներ չունեն:  

ՙԴԺՎԱՐ ԱՊՐՈՒՍՏ՚ ԵՎ... ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Եվ վերջում` հեռուստատեսության, ավելի ճիշտ` հեռուստասերիալներ կոչվող երեւույթի մասին: Շատերն են արդեն թե° եթերից, թե° առօրյա խոսակցություններում դժգոհում ՙԴժվար ապրուստ՚ եւ այլ հեռուստասերիալներում ինքնասպանության փորձերի, դրանք վառ գույներով ներկայացնելու փաստերից: Միգուցե նաեւ հենց դրանցո±վ է պայմանավորված վերջին շրջանում ինքնասպանությունների քանակի աճը: Մի±թե հեռուստաընկերությունների մեծամասնությունը, բացի էժանագին հումորներից ու ծայրահեղ վատատեսական հեռուստասերիալներից, այլ թեմա չգիտեն:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ