Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը

ՙՏԱԹԵՎԻ ՎԱՆՔԻ ՏԱԿ ՀՆԱԳՈՒՅՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ ԿԱ

Արխիվ 12-16
ԹԵՄԱ

ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔԻ ՏԱԿ ՀՆԱԳՈՒՅՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ ԿԱ

Հայաստան երկիրը հայտնի է իր դարավոր պատմությունով, մշակույթով, իսկ վերջին տարիներին նաեւ աշխարհին ցույց տվեց ամենահին շորն ու կոշիկը, որոնք այնպիսի թարմությամբ էին պահպանվել, որ կարծես երեկ էին կարվել: Օրերը գնալով տաքանում են եւ մեր հնէաբանները մեզ այս տարի, հուսով ենք, էլի անակնկալներ կմատուցեն: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Տաթեւի վանքի տարածքում` հողի տակ մի հին քաղաք կա, որը սակայն դեռ չի ուսումնասիրվում, եւ որի համար հատուկ ՌԴ-ից պետք է հնէաբաններ գան Հայաստան, իսկ թե ինչու` հարցով դիմեցինք հնէագիտության ինստիտուտի ավագ մասնագետ ԲՈՐԻՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ, ով ասաց. ՙԱյնտեղ կա բնակավայր, իսկ թե ինչ` դա դեռ ոչ մեկ չի պեղել, որ հասկանալի լինի: Ամբողջ հարցը նրանում է, որ երբ մեզ մոտ եկեղեցի են վերականգնում, պետք է նախապես շրջապատը պեղվի, որ բացահայտվի դրա շուրջ եղած տնտեսական կյանքը, չէ± որ վանական համալիրը դա միայն եկեղեցական կառույց չէ, այլ նրա շրջապատում բնակվում են, տնտեսական գործունեություն են ծավալում եւ այլն: Եվ դրա պատճառներից մեկն այն է, որ դա թանկ հաճույք է եւ երկար ժամանակ է պահանջվում: Ինչ վերաբերվում է Ռուսաստանից հնէաբաններ հրավիրելուն, ապա ասեմ, որ ըստ ՀՀ օրենքի, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրա թույլտվությունը տա մեր հնէագիտական հանձնաժողովը, իսկ մեր տնօրենը այդ հանձնաժողովի փոխտնօրենն է, եւ եթե նման բան լիներ, մենք կիմանայինք: Արտասահմանյան ոչ մի արշավախումբ առանց հայերի մասնակցության չի կարող որեւէ գործողություն կատարել Հայաստանում՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ