Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը

ՙՏԱՆԻՑ 5 ՀՈԳՈՒ ԲՌՆԵԼ ԵՆ՚, ԻՍԿ ԲՌՆՎԱԾՆԵՐԸ...

Արխիվ 12-16
ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

ՙՏԱՆԻՑ 5 ՀՈԳՈՒ ԲՌՆԵԼ ԵՆ՚, ԻՍԿ ԲՌՆՎԱԾՆԵՐԸ...

Իրավապահ մարմինների ՙակտիվ՚ գործողությունները կրկին պարտադրում են անդրադառնալ 2011թ. սեպտեմբերի 23-ին իրականացված ՙփայլուն՚ օպերացիային, որի արդյունքում, ըստ պաշտոնական վարկածի, վնասազերծվել էր վտանգավոր բանդան:
Վեց ամսից ավել ընթացող նախաքննությունից հետո էլ հանրությունը տեղյակ չէ այն մասին, թե բանդայի գործողություններից տուժած անձանցից գոնե որեւէ մեկին ներկայացվել է ճանաչման գողացված որեւէ գույք, թե ոչ: Հարցը նրանում չէ, թե տուժածների սրտացավ հայրենակիցները առանձնապես ցավում են համաքաղաքացիների նյութական վնասների համար. հասարակությունը ցանկանում է համոզվել, որ բռնվել են հենց նրանք, ում բռնելու մասին հաղթականորեն հայտարարել էին ամիսներ առաջ...
Սակայն վերը նշվածը չի նշանակում, թե ոստիկանությունը ու իրավապահ այլ մարմինները չեն աշխատում: Հակառակը...
Ապրիլի առաջին 10-օրյակում կալանավորվել էին բանդայի գործով մեղադրյալ Արտյուշա Հակոբյանի քրոջ որդին` Հրաչյա Ալեքսանյանն ու քրոջ ամուսինը` Արթուր Ալեքսանյանը: Առաջինը` կողոպուտի կասկածանքով, երկրորդը` ՙզորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելու համար՚:
ՙԳառնիի Սուրիկի Լավաշ՚ ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ այդ անձանց կալանավորումը« բանդայի գործի հետ կապ չունի: Նույնը ՙփաստել՚ էին կալանավորողները: Սակայն...
Ոստիկանության փաստարկները կլինեին արժանահավատ, եթե նրանք տեղեկացնեին, թե երբ եւ որտեղ էր Հրաչյա Ալեքսանյանը կատարել կողոպուտի իր փորձը: Այդպիսի տեղեկատվության պայմաններում լրագրողներն ու ընթերցողները ինքնուրույն կեզրակացնեին, թե որ թելը որ ասեղին է թելված:
Գոնե չափավոր վստահությունը ոստիկանության ու դատախազության կողմից հրամցվող տեղեկատվությանը անհրաժեշտ է անգամ մեր հասարակությունում: Հարց է ծագում. ինչպե±ս վստահես, եթե անգամ Սուրիկ Հակոբյանը, որը հայտարարել էր, թե վերը նշված իր երկու ազգականների կալանավորումը չի առնչվում բանդայի գործի հետ, միաժամանակ ՙխոստովանել՚ էր, որ չգիտի, թե նրանց ինչ պատճառաբանությամբ են կալանավորել: Ավելին, նա ասել էր. ՙՍուտ բաներ են ասում, որը չի եղել: Ոչ մի բողոք, ոչ մի տուժող չկա: Դե ասեք, ես ի±նչ անեմ: Տանից 5 հոգու բռնել են: Ես որ մեկին պերեդաչի տանեմ: Իսկ մյուս թոռներիս էլ աշխատանքից են ազատում՚: Կարճ ասած.  Սուրիկ Հակոբյանը համոզված է, որ այդ ամենն արվում է Արտյուշա Հակոբյանի համառությունը կոտրելու ու նրանից խոստովանական ցուցմունք ստանալու նպատակով:
Եվ այսպես, բանդային բացահայտելուց եւ վնասազերծելուց հետո անցել է 6 ամիս: Քրեական այս գործը արժանացել է հանրային արտակարգ հետաքրքրությանը: Հետաքրքրությունը ոչ միայն չի նվազում, այլեւ առաջացնում է է°լ ավելի ՙհետաքրքիր՚ հարցեր եւ դրանցից ամենակարեւորն է, թե ո±վ եւ ապօրինի ի±նչ գործողության համար է հայտնվել ճաղավանդակի հետեւում: Այդ տեղեկատվությունը նախաքննության գաղտնիք կարող է համարվել բացառապես այն դեպքում, երբ վարույթ իրականացնողները իրենք էլ չգիտեն այդ հարցերի պատասխանները…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ