Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ X-ԵՐԸ ԹԱՏՐՈՆ X-ՈՒՄ

Արխիվ 12-16
ՄՇԱԿՈՒՅԹ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ X-ԵՐԸ ԹԱՏՐՈՆ X-ՈՒՄ

ՙԹատրոն-X՚ 5-րդ թատերական փառատոնի շրջանակներում առիթ ունեցանք դիտելու երիտասարդ բեմադրիչ Արփի Ասոյանի ՙՇամիրամ՚ (ըստ Լեւոն Մութաֆյանի) եւ Կամերային երաժշտության թատրոնի ՙՍեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում՚ (բեմադիչ` Դավիթ Հակոբյան) ներկայացումները: Ավանդույթի համաձայն,  ներկայացումներին հաջորդած քննարկումներում քիչ չեն բանավեճերն ու բուռն լեզվակռիվները:
ՙՇամիրամ՚ մոնոդրաման պատմություն է Ասորեստանի աշխարհակալ թագուհի Շամիրամի կյանքի վերջին օրերի մասին: Միայնակ ու լքված Շամիրամը հայտնվել է հիշողությունների գրկում, խոսում է աշխարհի չափ սիրելի բաբելոնացիների, ամուսնու եւ հավերժորեն մտապատկերում բնակություն հաստատած Արայի հետ:
Լ. Մութաֆյանն անկեղծացավ, որ այս ներկայացումը ընտանեկան երանգ է ստացել, քանի որ պիեսն ինքն է գրել եւ խնդրեց բոլորին քննարկման ժամանակ լինել օբյեկտիվ. ՙԱմեն մի դիտողություն, ճշմարիտ եւ քննախույզ հայացք կարեւոր է մեզ համար՚:
Սեքսուալախառն ու կրքոտ Շամիրամի կերպարը մարմնավորած դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ ներկայացման ավարտից հետո ասաց, որ պատրաստ է լսել յուրաքանչյուր դիտարկում, քննադատություն. ՙԵթե վատն եմ,  երեսիս ասեք, ոչ թե ժպտացեք ու հետո գնացեք, ուրիշ բան գրեք՚: Սակայն քննարկման ընթացքում ամեն մի քննդատական խոսքին նա ագրեսիվ արձագանքում էր, եւ Լ. Մութաֆյանն ու Կ. Խոդիկյանը հազիվ էին զսպում նրան:
Երբ խոսքի իրավունք տվեցին բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանին, վերջինս ասաց, որ Անահիտն իր ուսանողուհին է, իսկ Լ. Մութաֆյանն էլ իր ընկերը, վատ բաներ չի կարող ասել: Բայց ասաց. ՙՍա անձնական կարծիք է, ոչ մեկի վզին մի° փաթաթեք, ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ մոնոթատրոնը, որովհետեւ թատրոնն ինձ համար շփում է կենդանի մարդու հետ՚:
Լ. Մութաֆյանն էլ բացատրեց, որ պիեսը գրելիս իրեն Շամիրամը առանձնապես չի էլ հետաքրքրել. ՙԻնձ հետաքրքրել է կինը, որն ունի կենսագրություն, տառապանք, կռիվ: Կին, որը հասել է փառքի գագաթնակետին եւ հանկարծ գահավիժում է, կին, որն ունի սեր, որը դարձել է սիրո գերին եւ պատրաստ է ամբողջ աշխարհը գնել մի արտահայտության դիմացª կանացի երջանկություն: Ներկայացման անունը կարող էինք դնել ՙԿլեոպատրա՚, ՙՍիրուշ՚, քանի որ նպատակը կինն էր: Մոտեցա Շամիրամի պատմությանը, քանի որ այս կերպարում առավել առեղծվածայինը Շամիրամն է: Այսպես ես ուզեցի հասկանալ կնոջը, իսկ կնոջը հասկանալը շատ դժվար է՚:
ՙՍեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում՚ ներկայացումն ամենեւին էլ դուր չէր եկել Լ. Մութաֆյանին: ՙՈրքան շատ եմ սիրում իմ լավ ընկերներ Արա Դեղտրիկյանին (ով մարմնավորել էր գլխավոր հերոսին) ու Դավիթ Հակոբյանին, այդքան չսիրեցի այս ներկայացումը՚: Ըստ նրա, ներկայացումն աղքատիկ էր, բայց, անկախ այդ ամենից, թատերագետը հավանել էր դերասանների խաղը` բացառությամբ դերակատարուհիների, որոնք չէին հուզել նրան. ՙԱյս ներկայացումը հանդիսատես բերելու, զուտ դրամարկղի համար արված ներկայացում է լավ դերասանների, հատկապես Արա Դեղտրիկյանի խաղով՚: Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը նույնպես կարծում է, որ այն հանդիսատես բերելու համար արված ներկայացում է. ՙՀասկանում եմ, որ միայն լուրջ ներկայացումներով հանդիսատես չես բերի: Այս աստիճանն էլ պիտի անցնենք, որպեսզի այն հանդիսատեսը, որը առաջին անգամ է եկել, կուլ է տվել այս խայծը, հաջորդ անգամ գա ՙՍասունցի Դավիթը՚, ՙԱնուշը՚ եւ մյուս լուրջ ներկայացումները նայելու ու դառնա թատրոնի մշտական հանդիսատես: Ինչ արած, սա է իրականությունը: Այսօրվա սերիալային մտածողություն ունեցող սերնդին նաեւ այսպես պիտի բերենք թատրոն՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՙ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ