Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը

ՙՙՈՐԴՈՒՍ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՄԱՔՈՒՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ՚

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՙՈՐԴՈՒՍ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՄԱՔՈՒՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ՚

ՀԱԿ ներկայացուցիչ եւ նախկին Ազգային անվտանգության փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, օրերս լրատվամիջոցներին փոխանցել էր, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը կապված է ՀՀ անձնագրային կեղծումների բացահայտման հետ, որի մասին վերջինս իբրեւ տեղյակ է եղել:
Այս կապակցությամբ խմբագրություն էր զանգահարել փոխոստիկանապետի հայրը` ՊԵՏՐՈՍ ՄՀԵՐՅԱՆԸ եւ ասում էր, որ եթե պարոն Եղիազարյանը կամ որեւիցէ մեկը ունի լուրջ հիմքեր, որով կօգնեն է°լ ավելի շուտ բացահայտելու իր տղայի սպանությունը, ապա ճիշտ կլինի դիմեն ոստիկանությանը. ՙԵս եւս որոշակի առումով կասկածներ ունեմ, որ իմ տղային կարող է սպանել են հենց կեղծ անձնագրերի եւ վիզաների գործի բացահայտման համար, քանի որ դա հենց այն ժամանակաշրջանն էր, երբ իմ տղան, բավականին ինտենսիվ կերպով, սկսեց աշխատել ու փորձում էր մաքրել համակարգը, իսկ դա տեւեց ընդամենը յոթ ամիս, չնայած որ սա կարող է լինել վարկածներից մեկը: Արդեն երեք տարուց ավել է ինչ տղայիս գործը հետաքննվում է եւ միայն կարող եմ ասել, որ վերջին վեց ամիսներին առավել օպերատիվ են սկսել աշխատել այդ ուղղությամբ եւ ես նույնիսկ շահագրգռվածություն եմ նկատում գործի բացահայտման հարցում: Երբ ինքս վերլուծում եմ շատ բաներ, հասկանում եմ, որ քիչ է մնացել, որպեսզի բացահայտվի տեղի ունեցածը եւ պատժվեն իրական հանցագործները: Ես առավել ցավ եմ ապրում այն բանի համար, որ իմ տղան չափազանց մաքուր է աշխատել եւ հենց իր մաքուր լինելու համար են հավանաբար սպանել՚:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ