Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

Հմայակ- Այս ընտրություններում պատվերների ծանրությունից ռեւմատիզմս բռնել է:

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հմայակ- Այս ընտրություններում պատվերների ծանրությունից ռեւմատիզմս բռնել է:
Վարդան- Իսկ Դուք փորձել եք արեւմտյան ֆինանսավորումը, շա¯տ է օգնում:

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՌԱԶՄՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է

Ընդամենը նախընտրական քարոզչության 3-րդ օրն է, սակայն ակնհայտ է, որ որոշ կուսակցությունների, որոշ առաջնորդների նյարդերը տեղի են տալիս: Փորձե°ք անջատել հեռուստացույցի ձայնը եւ դիտել, ասենք, Հրանտ Բագրատյանին կամ Արամ Մանուկյանին: Վերջինիս ելույթները դիտելիս եւ լսելիս ակնհայտ է շիզոֆրենիայի բոլոր նախանշանները: Տպավորությունն այնպիսին է, որ տրվում է ռեպորտաժ հոգեբուժարանի N1 պալատից: Երեկ, սույն ծիծաղաշարժ սուբյեկտի հիվանդագին երեւակայությունը ի հայտ բերեց ապուշության եւս մի գոհար. ՙՀԱԿ-ը անելու է...՚: Արամն այդպես էլ չմանրամասնեց, թե ի±նչ է անելու ՀԱԿ-ը` ինչպես միշտ, սովորության համաձայն կողոպտելու է, թալանելու է, սպանելու է, թե է°լ ավելի սարսափելի դժբախտություններ է պատրաստվում բերել հայ ժողովրդի գլխին:
Սակայն անորոշ հայտարարությունները բնորոշ են ոչ միայն Արամ Մանուկյանին, այլեւ նրան է ձայնակցում մեկ այլ ծիծաղաշարժ կերպար Րաֆֆի Հովհաննիսյանը` N2 պալատից: Այս մեկն էլ հայտարարել է. ՙՄենք գալու ենք...՚: Թե ո±ւր է պատրաստվում գալ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում հետ եւ, ամենակարեւորը` ինչի համար, այդպես էլ պարզ չդարձավ: Դրա փոխարեն Րաֆֆին զոռով փաթաթվում էր իր ճամփին պատահած գյուղացիներին, իսկ Ծաղկաձորում հաջողացրեց խանգարել մի գիտաժողովի աշխատանքը, որի ապշած մասնակիցները այդպես էլ չէին կարողանում կռահել, թե հատկապես ինչ է ուզում իրենցից ՙԺառանգության՚ Րաֆֆին:
Մառազմատիկ վիճակ էր ստեղծվել ՀԱԿ-ի փոքրաթիվ հանրահավաքում, երբ խոսք վերցրեց Գագիկ Ջհանգիրյանը (պալատ N3), որը հայտարարեց, թե նա նախապատրաստել է դատաիրավական համակարգի բարեփոխում: Զինվորական նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որը ժամանակին հայտնի էր որպես դատաիրավական համակարգի ամենախայտառակ անօրինականություններն իրականացնող գործիչ, այսօր խոսում է այդ համակարգի բարեփոխումների մասին: Պետք է ենթադրել, որ վերջինիս ՙբարեփոխումների՚ արդյունքում բոլոր հանցագործները կաշառք տալուց անմիջապես հետո կազատվեն դատարանների դահլիճներից, իսկ նրանց տեղը պատասխանատվություն կկրեն Գագիկ Ջհանգիրյանին կաշառք չհասցրած ՙքյասիբ՚ անմեղները:
Նմանատիպ մառազմատիկ տվայտանքների մեջ էր ընկել 4-րդ պալատից Հրանտ Բագրատյանը, երբ տառապելով հիշողության բացարձակ կորստով, հանրահավաքից գոռգոռում էր, թե ներկայումս աշխատավարձերը եւ թոշակները չնչին են: Հավանաբար սույն որձ կովերի մասնագետը հույս ունի, որ իր նմանությամբ ՀՀ բոլոր բնակիչները տառապում են ամնեզիայով եւ չեն հիշում, թե Բագրատյանի վարչապետ եղած ժամանակ ինչ ծայրահեղ ծանր` զրոյին մոտ չափերի էին թոշակները եւ աշխատավարձերը:
Այո, մառազմն ամրապնդվում է: Գող եւ ավազակ Լեւոնը (VIP պալատ) իրենից դուրս փնտրում է գողերի եւ ավազակների, իսկ աղքատ երկրում չգիտես որտեղից դիզած միլիարդների վրա նստած Վարդան Օսկանյանը (պալատ N5) փիլիսոփայում է ընտրություններում արդարության մասին: Դե, իսկ մարքսիստն (պալատ N6) իր ապագա թագավորական գահի մասին է երազում:

Ա. Օ.

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ