Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

ԿԸՀ-Ն ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԸՆԴԱՄԵՆԸ ՉՈՐՍ ԾԱԽՍԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԿԸՀ-Ն ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԸՆԴԱՄԵՆԸ ՉՈՐՍ ԾԱԽՍԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախընտրական քարոզը մտել է իր հունի մեջ եւ կուսակցություններից շատերը տարբեր կերպ են կազմակերպում իրենց արշավները, եւ դրանք նույնիսկ իրարից տարբերվում են իրենց ճոխություններով: Օրերս ՀՅԴ-ն իր նախընտրական հանրահավաքի ժամանակ բավականաչափ ճոխություններ է կատարել` օգտագործելով մեծ հեռուստացույցներ, օրկեստր, երգիչ-երգչուհիներ, հրավառություն, եւ մոտավոր ծախսը կարող էր կազմել 50 հազար դոլար: Իսկ ԲՀԿ-ն տարբեր մարզերում տրակտորներ է բաժանում: ՙՈրքանո±վ է ճիշտ օրենքի տեսակետից նման ճոխություններ թույլ տալը, եւ արդյոք ԿԸՀ-ն չի իրականացնում ծախսերի մոնիթորինգ՚,- հարցով դիմեցինք ԿԸՀ համապատասխան բաժնի ղեկավար Սեւակ Հովհաննիսյանին, ով այս կապակցութամբ նշեց. ՙԿԸՀ-ն վերակառուցվածքում ունի վերստուգիչ ծառայություն: Մենք ունենք ընտրական օրենսգրքում դրույթներ, որոնք կարգավորում են քարոզչության ֆինանսավորման հետ կապված իրավահարաբերությունները, մասնավորապես` 26-րդ հոդվածի 2-րդ կետը, որտեղ ասվում է, թե կոնկրետ որոնք են համարվում քարոզչական ծախսեր: Այդ հոդվածի վերաբերյալ մենք ունենք պաշտոնական պարզաբանում եւ քարոզչական ծախսեր են համարվում ԶԼՄ-ներով քարոզչության իրականացումը, դահլիճների եւ տարածքների վարձակալումը, քարոզչական պաստառների պատրաստումը եւ տեղադրումը եւ քարոզչական ցանկացած բնույթի` այդ թվում նաեւ տպագիր նյութերի պատրաստումը եւ տարածումը: Բացառապես այս չորս ծախսային ուղղություններն են համարվում քարոզչական ծախսեր: Ընդ որում` սրանց մասով մեր պարզաբանման մեջ հստակեցվեց այն, որ ոչ բոլոր տարածքների վարձակալությունը կարող է դիտվել քարոզչական ծախս եւ կատարվի նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին եւ, մասնավորապես` այն տարածքները, որոնց վարձակալությունը կարող է դիտվել կազմակերպչական, տեխնիկական կամ վարչական բնույթ, դրանք եւս չեն կարող համարվել քարոզչական ծախսեր, հայտարարագրվեն եւ վերահսկվեն: Իսկ Ձեր կողմից բերված օրինակների դեպքում տարածք չի վարձակալվել, իսկ թե միտինգի ժամանակ հարյուր հազարանոց էկրան կլինի կամ այլ ատրիբուտներ, դա քարոզչական ծախս չի կարելի դիտել՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ