Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

ԸՍՏ ԲԻՇԱՐՅԱՆԻ` ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՚ ՍՏԱԽՈՍՆԱԿ

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԸՍՏ ԲԻՇԱՐՅԱՆԻ` ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՚ ՍՏԱԽՈՍՆԱԿ

ՙԺառանգություն՚ կուսակցության մամլո խոսնակ ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ ՕԵԿ-ին նվիրված մուրաբային մեկնաբանություն է թողել իր ֆեյսբուքյան պատին, որտեղ մասնավորապես գրում է. ՙԻնձ այցելեցին երկու երիտասարդ: Դուռը բացելուն պես ասացին, որ իրենք ներկայացնում են ՕԵԿ-ի պայմանները` բջջայինի զեղչային քարտ: Ասացի` ՙՄի րոպե, բայց ինչի համար՚: Զարմացան, թե` ՙՕԵԿ-ին անդամագրվելու՚: Ասացի` ես ունեմ բջջային էլ, զեղչային քարտ էլ, եւ ՕԵԿ-ին պատրաստ եմ անդամագրվել միայն մուրաբայի դիմաց (դե ասեմ, որ քաղցրը իմ թույլ տեղն է): Ասացին, որ մուրաբա չկա: Ես էլ թե` ՙԻնչ ապօրինություններ եք անում, մուրաբան ինքներդ ուտում եք, իսկ ինձ ընդամենը զեղչային քարտ եք առաջարկում. ես կբողոքեմ ձեր ղեկավարությանը` անհապաղ գնացեք եւ բերեք իմ մուրաբան՚: Խեղճերը փախան: Լավ էր, հասցրել էի գոնե ՕԵԿ-ի բուկլետը վերցնել՚: Թե ինչպես է վերաբերում այս պնդմանը ՕԵԿ-ը եւ որքանով է այն համապատասխանում իրականությանը` պարզեցինք ՕԵԿ փոխնախագահ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻՑ. ՙԲացարձակ սուտ է, չկա նման բան, իսկ պարոն Խուրշուդյանը պատասխան կտա նման ստեր տարածելու համար՚:
Ի դեպ, Հ. Խուրշուդյանին գործնականում հնարավոր չէ գտնել հեռախոսով` ստանալու որեւէ հարցի պատասխան: Եվ եթե Հեղինե Բիշարյանի համար նա ՙստախոսնակ՚ է, ապա մեզ համար` ՙչխոսնակ՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ