Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՀԱՐՑՈՎ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՓՈԽԱՆՈՐԴՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՀԱՐՑՈՎ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՓՈԽԱՆՈՐԴՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը եւ Ստամբուլի Ս. Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն Անկարայում հանդիպել են Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչի հետ եւ քննարկել հայ համայնքին պատկանող հողերի վերադարձի հետ կապված հարցեր:
Ինչպես հաղորդում է ՙՄարմարա՚ թերթը, հանդիպման ժամանակ մասնավորապես քննարկվել է Ս.Խաչ եկեղեցու դպրեվանքի, Սամաթիայի հայկական հողերի, Ս.Փրկիչ հիվանդանոցի հարակից հողերի վերադարձի հետ կապված դատական գործընթացները: Թուրք փոխվարչապետը հավաստիացրել է, որ դպրեվանքի վերադարձի հարցը շուտով դրական լուծում կստանա, եւ այդ հարցերի շուրջ թուրքահայ համայնքի հետ ինքը մոտ ժամանակում հանդիպում կունենա Ստամբուլում:
Հանդիպմանը մասնակից Ստամբուլի Բեյքոզի թաղային խորհրդի անդամ Արեթ Չիչեքեքերը հայտնել է, որ դատարանը վճռել է թաղամասի Ս.Նիկողայոս եկեղեցու գերեզմանատան` եկեղեցու համար խիստ կարեւոր 37,5 քառ.մ տարածքը վերադարձնել հայ համայնքին:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ