Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

БЕДНЫЙ СТЕПИК

Արխիվ 12-16
ՓԱՆՋՈՒՆԻ

 

 

 

 

БЕДНЫЙ СТЕПИК

ՙԴիմում եմ հատկապես նրանց, ովքեր Ավանի տարածքում են բնակվում կամ առնչություն ունեն: Եթե որեւէ մեկդ վարձակալությամբ տրվող տարածքի տեղ գիտի Ավանի բանուկ եւ մարդաշատ վայրերում, խնդրում ենք տեղեկացնել՚:
ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆ

 

ՆԵՐՍՈՒՄ ՔԱՀԱՆԱ, ԴՐՍՈՒՄ` ՍԱՏԱՆԱ

Ըստ Էդուարդ Շարմազանովի` Տիգրան Խզմալյանը տանը հանրապետական է, դրսում` բնապահպան:


% % %
ՕԵԿ-Ի ՓԱՍՏԱՑԻ ԿԱՐԳԱԽՈՍԸ
(ՕԵԿ-ԻՑ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


120 000-1-1-1-1...


% % %
ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ` ՙՌՈՒՍՏԱՄ ԶԱԼ՚ ՖԻԼՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԻՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԼԱԿԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՐԱՖՖԻԻՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԴՈՒՐ ՉԳԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ինչ-որ մի բան դուր չի գալիս իմ նժույգի±ն, արդյոք ի±նչն է ալեկոծել նրա հոգին:


% % %
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔՈՉԱՐԻ
(ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ԵՎ ԻՐ ԵՐԿՈՒ ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԻ ՙԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻՑ՚ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ըստ ՙԺառանգության՚ նախընտրական շտաբի պետ Խաչատուր Քոքոբելյանի` Արարատը մեզ լքեց, մեզ հետ մնաց  Սարերի քամին ու Րաֆֆու քոչարին:


% % %
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ`
ԳՈՂԱԿԱՆՈՎ
(ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱՎԻՃԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԵՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱՎԻՃԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Կնկա ասածը ասնավանի չի:


ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՍԿԶԲԻՑ

ԿԸՀ-ից հայտնում են, որ ՀՅԴ-ն քարոզարշավի սկզբից է հրավառություն տվել, քանի որ ընտրություններից հետո կարողա փամփուշտ չունենա:


% % %
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՀՅԴ Բյուրոյից հայտնում են, որ իրենց նախընտրական ֆինանսավորումը արտասահմանից կատարում են ոչ թե կասկածելի աղբյուրները, այլ իրենք են 1920 թվականին Հայաստանից առած-թռած փողերը հետ բերում:


% % %
ՆԵՌԻ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՙԻշխանությունները միշտ էլ ընտրակաշառք  բաժանել են, բայց միշտ պարտվել են: Իշխանությունները այլ ձեւերով` բռնություններով, լցոնումներով եւ բացակաների տեղը քվեարկելով են ընտրությունները կեղծել՚:
ՀՀ ՀԻՄՆԱԴԻՐ ԿԵՂԾԱՐԱՐ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ


% % %
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ
(ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ
ՙՔՆԱԾ ԴՇԽՈՒՀՈՒ՚ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
ՕԵԿ-ՈՒՄ ԻՐ ՓՈԽԱՐԵՆ ՆՈՐ ԿԻՆ
ԳՈՐԾԻՉ ԱՃԵՑՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
)

- Ասա° դու ինձ հայելի, ո±վ կա ինձնից ավելի` արմաղ-շարմաղ սիրելի:
Հայելին, թե. ՙԳեղեցիկ ես, խոսք չկա, բայց Գազիյան Դիանան ավելի է սիրելի՚:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ