Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

ՙՕՇԱԿԱՆԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՙԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ՚

Արխիվ 12-16
ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

ՕՇԱԿԱՆԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՙԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ՚

ՙ

Իրավունքի՚ նախորդ համարում մենք հերթական անգամ կարեւորեցինք այն իրողությունը, որ համագործակցությունը շահավետ է թե° զանգվածային լրատվամիջոցների, թե° իրավապահ համակարգի համար, եւ որպես օրինակ` ներկայացրեցինք Օշական գյուղում ապրիլի 8-ին տեղի ունեցած հանցագործության մասին տարաբնույթ, անգամ` իրարամերժ տեղեկատվության փաստերը:

Այդ դեպքի վերաբերյալ իր տրամադրութան տակ ունենալով սեփական աղբյուրներից ստացված տեղեկություններ, թերթն, այնուամենայնիվ, գերադասեց փոքր-ինչ հապաղել, եւ, արդյունքում, ընթերցողին ներկայացվեցին կատարվածի առավել ստույգ հանգամանքները:
Դրան հաջորդող օրը Աշտարակի ոստիկանության բաժին գործուղվեց լրագրողը, որպեսզի պարզի դեռ ՙմութ՚ մնացած մի հարց. օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկվելո±ւ է, արդյոք, Օշականի` ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածած գյուղապետը: Ի պաշտոնե հայտարարելով, թե` ՙԿրակոց գյուղում չի եղել՚, համայնքի ղեկավարը, ըստ մեզ, փաստորեն փորձել էր պարտակել հանցագործությունը: Քննիչն ասաց, որ ինքը տեղյակ չէ գյուղապետի այդ հայտարարությանը: Լրագրողը հայտնեց իր գոհունակությունը, որ քրեական գործը վարողին տեղեկացրեց` 3 օր լրատվական դաշտում լուսաբանվող փաստի մասին: Նկատի ունենալով, որ րոպեներ առաջ ինքը ՙծառայություն՚ էր մատուցել նաեւ նույն բաժնի մեկ այլ քննիչի եւ տեղեկացրել էր, որ ոստիկանության կողմից ամիսներ փնտրվող անձը ՙֆռֆռում՚ է տարածքում, լրագրողը, հասկանալի է, իրավապահներից ակնկալում էր փոխըմբռնում…
Սակայն լրագրողն իր հարցի պատասխանը չստացավ, քանի որ հանրահայտ դարձած այն հանգամանքը, որի մասին քննիչը, իր իսկ խոսքով, տեղյակ չէր, անմիջապես որակվեց` որպես ՙնախաքննության գաղտնիք՚: Լրագրողի համառությունը կասեցրեց քննիչի աշխատասենյակ մտած բաժնի պետի տեղակալը: Նա ներկայացավ` որպես բաժնի պետ, սակայն այն բանից հետո, երբ լրագրողը ցանկացավ ճշտել նրա պաշտոնը` ՙուղղվեց՚ եւ ինքն իրեն նշանակեց ՙպետի պաշտոնակատար՚: Սենյակում այդ պահին ներկա 3-4 քննիչների ներկայությամբ ՙպաշտոնակատարը՚ լրագրողին հիշեցրեց էթիկայի կանոնների մասին եւ հրամայեց ազատել սենյակը: Համոզված լինելով, որ քննիչը` իր իրավասության սահմաններում, ինքնուրույն է եւ անցանկալի անձին կարող է իր աշխատասենյակից դուրս հրավիրել առանց ՙդաստիարակի՚ միջամտության, լրագրողը եզրակացրեց, որ ՙպաշտոնակատարը՚ ինքն է խախտում էթիկայի նորմերը եւ անհարմար վիճակի մեջ է դնում քննիչին` իր գործընկերների ներկայությամբ: Իր այդ կարծիքը լրագրողը, այնուամենայնիվ, բարձրաձայնեց, կռահելով, որ իր հարցը այնքան էլ ՙմիամիտ՚ չէր, եթե այդչափ նյարդայնացրել է քննչական բաժնի պետին: Ինչ վերաբերում է գյուղի պետի անտեղյակ լինելու պատճառներին, ապա հուսանք, որ դրանց կտեղեկանանք հանցագործության մասին ՀՀՈ լրատվական ծառայության պաշտոնական տեղեկատվությունից:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ