Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ

Արխիվ 12-16
ԲԱՄԲԱՍԱՆՔ

ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր քաջատեղյակ աղբյուրները բավականին հետաքրքիր մանրամասներ են փոխանցում Կոնգրեսի նախընտրական քարոզարշավի հետ կապված: Ըստ այդմ, չնայած բոլոր ջանքերի ու տարաբնույթ մեխանիզմների կիրառման, ԼՏՊ-ին այդպես էլ չի հաջողվում նախընտրական այցերի ժամանակ մասնակցող բնակչության քիչ թե շատ տպավորիչ քանակ հավաքել: Ավելի ճիշտ, գրեթե ամենուր ՀԱԿ-ականների տեղական կառույցների ստանդարտ զանգվածն է, ընդ որում, դա զուգորդվում է տեղի բնակչության հակալեւոնական տրամադրությունների աճով: Եվ այդ իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացրել ոչ միայն ՀԱԿ-ի ղեկավար շրջանակների, այլ նաեւ արեւմտյան որոշ դիվանագիտական կառույցների մոտ: Մասնավորապես մեր աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ Հայաստանում Բրիտանական դեսպանատնից արդեն որերորդ մտահոգիչ մեսիջն է հասնում ՀԱԿ, որ առաջիկայում վիճակն արմատապես չբարելավելու դեպքում հնարավոր է, որ հետընտրական ՙնարնջագույն՚ հուզումների ժամանակ եւս որեւէ կերպ հնարավոր չլինի ոտքի հանել ժողովրդական մի այնպիսի նվազագույն զանգված, որը բավարար կլիներ ՙգունավոր հեղափոխություն՚ ՙխոդ տալու՚ համար: Ուստիեւ հիշատակված դիվանագիտական շրջանակներում արդեն լրջորեն քննարկվում է նաեւ այն ՙբ՚ տարբերակը, որ ծայրահեղ դեպքում պետք է ոչ թե հեղափոխական սպառնալիքների, այլ սիրաշահումների լեզվով խոսել հայաստանյան իշխանությունների հետ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ