Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

Այսպես կոչված` ՙմիասնական շտաբի՚...

Արխիվ 12-16
ԶԱՐՄԱՆՔ

Այսպես կոչված` ՙմիասնական շտաբի՚ վերաբերյալ ինչ ճռճռան խոսքեր ասես ասվել են` է°լ ընտրությունների հանրային վերահսկողություն, է°լ պայքար ընտրակեղծիքների դեմ... Քիչ էր մնում արդեն հավատայինք, որ այդ շտաբի անդամների ոտքերն ամպոտ են, բայց մեր լավատեսության վրա զարմանալիորեն մի հսկայական գլաքար գլորեց հայտնի ՀԱԿ-իստ, Երեւանի նախկին քաղաքապետ, իսկ ավելի ճիշտ` նախկին քաղաքակեր ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ. ՙՄենք ուղղակի ձգտում ենք իշխանափոխության. իշխանության գալը մեզ համար գերնպատակ չէ՚: Դե, ախր ո±նց հավատաս, որ գերնպատակ չէ, երբ սրանց կենսագրությունը ոչ միայն փաստում, այլեւ աղաղակում է գերնպատակի մասին: Առավել եւս` որ Լեւոն Զուրաբյանը ազնվորեն խոստովանում է. ՙՄենք նախկինում տրված որեւէ գնահատական չենք փոխում, մեր բոլոր մեղադրանքները մնում են ուժի մեջ: Բայց այստեղ ուղղակի ընտրություններում հաղթելու ռազմավարություն է՚: Այսինքն` զարմանալիորեն ստացվում է, որ, հանուն ընտրություններում հաղթելու, պատրաստ են համագործակցել դաշնակների հետ, ում ժամանակին վերջին հայհոյանքներն էին տալիս ԲՀԿ-ի հետ, որին ինչ անուն ասես չէին կպցնում, այս թվում նաեւ` Նիկոլի վիրավորական կարգախոսը, ու էլ չենք խոսում ՙԺառանգության՚ մասին, որին ուղղակի պիտակում են որպես իշխանությանը ծախված... Բայց ինչեւէ, այդ ամենին իր ֆեյսբուքյան էջում շատ դիպուկ գնահատական է տվել Արմեն Աշոտյանը. ՙԱյսպես կոչված` ՙմիացյալ՚ շտաբի համար (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ ՙԺառանգություն՚?) առաջարկում եմ նույնքան ՙմիացյալ՚ կարգախոս. ՙԳալիս ենք միասին կառուցելու բարգավաճ դաշնակցության ռեժիմ՚՚:
Ի դեպ, նույն ՀԱԿ-ը դիմել է ոստիկանությանը` առաջարկելով օգտվել ոստիկանությանը վերապահված բոլոր հնարավորություններից ու միջոցներից` բնակչության պետական ռեգիստրից եւ ընտրացուցակներից հանել շուրջ 700 հազար ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, որոնք, ըստ ՀԱԿ-ի, մշտապես բացակայում են Հայաստանից: Հետաքրքիր է` ո±ր ցուցանիշներով են ՀԱԿ-իստները որոշում Հայաստանից մշտապես բացակայող քաղաքացիներին. օրինակ` ՀԱԿ-ի համար այն կանայք, որ թիվ 7 ընտրատարածքում կալմեջ էին արել Նիկոլ Փաշինյանին, համարվո±ւմ են մշտապես բացակայող... Դե ինչ, լավ է թիվ են կրակել, ու կարելի է ենթադրել, որ ՀԱԿ-ը առաջարկում է ընտրացուցակներից հանել բոլոր նրանց, ում մասին ստույգ հայտնի է, որ ՀԱԿ-ին ձայն չեն տալու:
Հույժ հետաքրքիր տվյալներ է հրապարակել սոցիոլոգ ԼԵՎՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ: Զարմանալիորեն, ըստ ՙԷքզիթ փոլ՚ կենտրոնի հարցումների, պարզվել է, որ տարատեսակ աղանդներին պատկանող ընտրողները իրենց քվեն պատրաստվում են տալ ընդդիմադիր ուժերից կոնկրետ մեկին. ՙԱնուն չեմ նշի: Կարող եմ ասել, որ հարցումներում դա խորհրդարան անցնող քաղաքական ուժ է: Մեր հարցման մասնակիցների մեջ այդպիսիք 192-ն էին: Ի դեպ, դրանք տարբեր ուղղությունների հետեւորդներ էին: Մենք կցանկանայինք, որ այս հարցի վրա ուշադրություն հրավիրվեր՚: Դե ինչ, մենք էլ կցանկանայինք, որ այս հարցի վրա ուշադրություն դարձնեն հատկապես ազգային անվտանգության մարմինները, իսկ ընթերցողներին էլ առաջարկում ենք փորձել կռահել` կոնկրետ ո±ր ընդդիմադիր ուժին են հրամայել քվե տալ բոլոր աղանդավորներին, որոնք, ինչպես հայտնի է, ղեկավարվում են միասնական մեկ կենտրոնից:
Լավ, մի փոքր հեռանանք ընտրարշավի թեմայից եւ անցնենք պոզիտիվ բաների: Եվ այդ տեսանկյունից չենք կարող դրական զարմանքը, նույնիսկ հիացմունքը չարտահայտել Ռուսաստանի Տուլա քաղաքում ապրող մեր հայրենակից ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ: Նա, պաշտպանելով իր տունն ու իր ընտանիքը չորս` մինչեւ ատամները զինված եւ իրենից ակնհայտորեն ֆիզիկապես ուժեղ բանդիտներից, կարողացավ երեքին սպանել սովորական խոհանոցային դանակով, իսկ չորրորդը խուճապահար փախավ: Ինչեւէ, հուսանք, որ Ռուսաստանի հայ համայնքի կողմից կգործադրվեն բոլոր ջանքերը, որպեսզի մեր հերոս հայրենակցին հանկարծ չհամարձակվեն քրեական պատասխանատվության ենթարկել` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման պատրվակով:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ