Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

ՙՄԵՐ ՈԽԵՐԻՄ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ՄԵԶՆԻՑ ԼԱՎ ԵՆ ԳԻՏԱԿՑՈՒՄ

Արխիվ 12-16
ՍՊՈՐՏ

ՄԵՐ ՈԽԵՐԻՄ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ՄԵԶՆԻՑ ԼԱՎ ԵՆ ԳԻՏԱԿՑՈՒՄ

Կիրակի օրը Թուրքիայում ավարտվեց Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը, որտեղ մեր երկիրը ներկայացնում էին երեք ծանրամարտիկներ:
Վերջին օրը 105+ քաշային կարգում ասպարեզ դուրս եկավ ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Պոկում վարժությունում մեր մարզիկը բարձրացրեց 195կգ եւ արժանացավ փոքր արծաթե մեդալի:
Իսկ հրում վարժությունում նա բավարարվեց 220 կգ արդյունքով` զգալիորեն զիջելով իր գլխավոր մրցակիցներին: Երկամարտի 415 կգ արդյունքով նա զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Այս քաշային կարգում հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Ռուսլան Ալբեգովը, ում  երկամարտի արդյունքը 429 կգ էր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 69 կգ քաշային կարգում Վանիկ Ավետիսյանը եւ Սամվել Գրիգորյանը երկամարտում զբաղեցրել էին համապատասխանաբար 5-րդ եւ 10-րդ հորիզոնականները:
Մարզաձեւի պատասխանատուները Եվրոպայի առաջնությանը նման թույլ եւ թերի կազմով մեկնելը բացատրեցին այն հանգամանքով, որ առաջնությունում օլիմպիական ուղեգիր չի խաղարկվելու, ուստի չարժե ուժեղագույններին նոր փորձության ենթարկել: Սակայն չպետք է մոռանալ, որ Եվրոպայի առաջնությունում հաջողությունները բարձրացնում են երկրի անունը: Եվ, որքան էլ ցավալի է խոստովանելը, մեր ոխերիմ հարեւանները դա մեզնից լավ են գիտակցում:
Առավել մանրամասն հայկական ծանրամարտի վերաբերյալ որոշ նկատառումներ կներկայացնենք վաղվա ՙՀետաքննություն՚ հավելվածում:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ