Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

ՙՀԻՆԳ ՏԱՐԻՆ ՄԵԿ ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ՊԱՏՎԵՐՈՎ ԿԱՏՈՒ ՃՂԵԼ՚

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՙՀԻՆԳ ՏԱՐԻՆ ՄԵԿ ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ՊԱՏՎԵՐՈՎ ԿԱՏՈՒ ՃՂԵԼ՚

Նախընտրական քարոզարշավի գործընթացները շարունակվում են եւ այս կապակցությամբ զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:
-Պարոն Մելիքյան, ՀՀԿ-ի ընտրարշավը բավական հանդարտ է ընթանում, ինչո±վ է դա պայմանավորված, կուսակցության առաջին դեմքո±վ, թե± այլ հանգամանքով:
- Այո, կուսակցության առաջին դեմքով, իր ընտրողների նկատմամբ բարձր վստահությամբ, մեծ ակնկալիքով, կատարված աշխատանքներով, ինչպես նաեւ ընտրական օրենսգրքի պահանջներով: Ամեն բան արվում է եւ արվելու է օրենքի սահմաններում մինչեւ քարոզչության ավարտը, եւ մեզ համար շատ կարեւոր է, որ ընտրության արդյունքները ընդունելի լինեն ողջ հասարակության համար:
- Ինչպե±ս եք վերաբերվում կոալիցիոն ձեր գործընկերներ ԲՀԿ-ի այն վարքագծին, որ ցուցակի առաջին համարը գտնում է, որ կոալիցիան գործում է, իսկ երկրորդ համարը ներկայացնող Վ. Օսկանյանը գտնում է, որ կոալիցիան չի գործում, քննադատում այդ թվում նաեւ ԲՀԿ-ի կողմից իրականացված ներքին եւ արտաքին քաղաքականությունը, երրորդ համարը հենց կոալիցիոն կառավարության անդամն է` ով պատասխանատու է տնտեսական քաղաքականության համար, չորրորդ համարն ասում է, որ գործում է այնքանով, որքանով, եւ այլն:
- Նույն կուսակցության անդամների կողմից հակասական կարծիքների արտահայտումը կարծում եմ տվյալ կուսակցության ներքին քննարկման խնդիրն է:  Իսկ ինչ վերաբերվում է պարոն Օսկանյանին, ով համարում է, որ ինքը ՙշուրջ 17 տարի պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել՚ մեր երկրում, կարծում եմ, որ հինգ տարին մեկ անգամ կարող է նաեւ պատվերով կատու ճղել:
- ՀԱԿ-ի վարքագծում նկատվում են նյարդային շարժումներ, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀԿ-ի թեկնածուների մասին անձնական վիրավորանքներով, իսկ ընդհանրապես նրանց հակաքարոզչությունը ուղղված է ՀՀԿ-ին: Ի±նչ կասեք այս մասին:
- Իմ կարծիքով ջղաձիք շարժումներ հիմնականում կատարում են թույլերը եւ դա հետեւանք է նաեւ ժողովրդի կողմից պասիվ մասնակցությանը նրանց հանրահավաքներին, որը եւս գնահատական է նրանց կատարած աշխատանքներին եւ ընդունվածությանը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ