Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՍՊԱՍՈՒՄ ՙՆՎԵՐԻՆ՚...

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՍՊԱՍՈՒՄ ՙՆՎԵՐԻՆ՚...

Անկախ Հայաստանի Ոստիկանությունը ծնվել է` ՙՈստիկանության մասին՚ ՀՀ օրենքը ԱԺ-ի կողմից ընդունելու օրը` 2011թ. ապրիլի 16-ին: Մենք միանում ենք ՀՀՈ-ին ուղղված շնորհավորանքներին ու բարի մաղթանքներին եւ հույս ենք հայտնում, որ գոնե հիշարժան այդ  օրվա կապակցությամբ մենք կստանանք մեկ շաբաթ անհամբեր սպասվող ՙնվերը՚: Այն է` պաշտոնական տեղեկատվություն ապրիլի 8-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում տեղի ունեցած կրակոցների եւ Աշտարակի քննչական բաժնում դրանց հետ կապված ՙզարգացումների՚ վերաբերյալ:

ՉԵՆ ՄԱՆՐԱՑԵԼ


Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում սկսվել է ՙԳեղանկարային խարդախություն՚ պայմանական անվանմամբ քրեական գործի քննությունը: Գլխավոր հերոսներն են` ՙբոմժ՚ Տիգրան Հակոբյանն ու 6-րդ վարչության նախկին աշխատակից Մուրադ Բաղդասարյանը: Այդ անձանց գործունեության մասշտաբները պատկերացնելու համար բավական է տեղեկանալ, որ նրանք ՙվաճառքի՚ էին հանել… Սարյանի ու Բաշինջաղյանի աշխատանքները եւ խաբեությամբ յուրացրել հազարավոր դոլարներ…  

ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

Ինչպես տեղեկացրել էր ՀՀ գլխավոր դատախազությունը` ՙ2012թ. ապրիլի 15-ին կալանավորվել էր Գյումրի քաղաքի ՙՃերմակ հիվանդանոց՚ ՍՊԸ-ի վիրաբույժ-կոնսուլտանտ Հ. Ներսիսյանը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ՚: Նախաքննությամբ արդեն իսկ ձեռք բերված ապացույցների համաձայն` Հ. Ներսիսյանը անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք էր ցուցաբերել հիվանդ Հ. Մկրտչյանի նկատմամբ, որի պատճառով վերջինս մահացել է:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ