Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

ՙՙՈՎ ԿԱՆԳՆԻ ԱՂԱՆԴԻ ԴԵՄ, ՄԱՅՐՈՒՂԻ ԵՆՔ ՀԱՆԵԼՈՒ՚

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՙՙՈՎ ԿԱՆԳՆԻ ԱՂԱՆԴԻ ԴԵՄ, ՄԱՅՐՈՒՂԻ ԵՆՔ ՀԱՆԵԼՈՒ՚

ՙԻրավունք Հետաքննության՚ վերջին համարում նշել էինք մեր երկրում նոր ձեւավորվող աղանդի` ՙԽորան միջազգային քրիստոնեական՚ եկեղեցու մասին: Խմբագրություն դիմած ՙԱզգային երիտասարդական լիգայի՚ փոխնախագահ Դանիել Պետրոսյանը մեզ փոխանցեց, որ այդ կառույցը ՀՀ-ում գրացվել է դեռեւս 2008 թվականին, եւ իրենց հիմնական գործունեությունը նրանք ծավալում են Իսպանիայի Կուլերիա քաղաքում` հայ համայնքի շրջանակներում:
Ըստ որոշ տեղեկությունների այդ նորաթուխ աղանդը` Հրաչյա Խաչատրյանի գլխավորությամբ, ով ՀՀ քաղաքացի է, երբ իր հետեւորդների վրա տեսնում է ոսկյա իրեր, շղթաներ, դիմելով նրանց, ասում է, որ երազում տեսել է, որ այդ ոսկյա իրերի մեջ չար ուժեր են մտել ու դրանք վերցնում է` չար ուժերը մեջից հանելու նպատակով: Սակայն ուղարկում են ուղիղ Հայաստանի ոսկու շուկաներից մեկը, որտեղ դրանք իրացվում են: Դանիելը մեզ փոխանցեց նաեւ, որ այդ աղանդի հետեւորդները բավականին ագրեսիվ են, եւ կան կարծիքներ, որ Իսպանիայում, ով դեմ է դուրս գալիս նրանց, հետո իմանում են, որ ՙպատահաբար՚ ավտովթարի է ենթարկվել, կորել է կամ մահացել առանց պատճառի. ՙԱսեմ նաեւ, որ Ֆեյսբուք սոցիալական կայքում նրանք հայտարարում են, որ մեր գործունեությունը այստեղ անհետեւանք չի մնա: Երկու օր առաջ մենք ԱԳՆ-ի առաջ խաղաղ ցույց կատարեցինք` նախարարին պահանջ ներկայացնելով մանրամասն ուսումնասիրելու այդ անձի գործունեությունը Իսպանիայում, եւ եթե մեր ունեցած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, կանխարգելող միջոցների դիմի՚:
Կազմակերպության երիտասարդները մեզ տեղեկացրեցին, որ երկու օր առաջ ահաբեկող զանգեր են ստացել թե° Իսպանիայից եւ թե° Հայաստանից իրենց հասցեին, եւ նրանց մասնավորապես ասվել է. ՙՈվ կանգնի աղանդի դեմ, մայրուղի կհանենք, դուք դեռ պատասխան եք տալու ձեր արածների համար: Եթե ձեզ համար ձեր կյանքը թանկ է, ապա դադարեցրեք ձեր գործունեությունը: Հայաստանը պիղծ երկիր է, Իսպանիայի նման երկիր չէ, որ սուտ տեղեկություններ տարածի: Եթե մեզ պետք լինի, կարող ենք ձեզ գտնել ու երկու րոպեում ձեր հարցերը լուծել՚:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ