Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

ՙՙՙՍԱ ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ Է, ԹՐԵՆԻՆԳԻ ՀԵՏԵՎԱՆՔ...՚

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՙՍԱ ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ Է, ԹՐԵՆԻՆԳԻ ՀԵՏԵՎԱՆՔ...՚

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, փաստորեն, որոշել է խոսելու փոխարեն նամակագրությամբ զբաղվել: Դա հայտնի է դառնում նրա ֆեյսբուքյան էջից, որտեղ ժամանակ առ ժամանակ կուտակված հարցերին պատասխանում է իր կայքում: Բայց, ինչպես պարզվում է, բոլորովին էլ պետք չէ ակնկալել հարցերի պատասխաններ Լ. Զուրաբյանի կողմից, որովհետեւ վերջինս պատասխանում է ֆեյսբուքյան միայն այն հարցերին, որոնք ձեռնտու են իրեն ու ՀԱԿ-ին: Այսպիսով, մեր հարցերի պատասխաններին դեռ սպասելով, հնչեցնենք եւս մեկ հարց, որը, բնականաբար, դուրս էր մնացել պատասխանների միջից: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրում է. ՙՀարգելի պարոն Զուրաբյան, իմ հարցը մնաց անպատասխան: Ձեր կողմնակիցներն ու ակտիվիստներն առավել հայտնի են անհանդուրժողականությամբ, սովորական կռվազանությամբ ու հայհոյաբանությամբ: Սա հատուկ ինչ-որ նախագի±ծ է, թրենինգի հետեւա±նք, թե± պարզապես ակտիվիստները նայում են` ինչ է անում լիդերը, ու հետեւում նրա վարքին: Օրինակ` կոնկրետ ԼՏՊ-ի վերջին ելույթներում հայհոյախառն բառեր կան, ու սա արդեն գաղտնիք չէ որեւէ մեկի համար: Կամ Նիկոլ Փաշինյանը ՙԱրմնյուզ՚-ի եթերում, ի վերջո, սկսեց գոռգոռալ ու սպառնալ...՚:
Պարոն Զուրաբյան, կարո±ղ է լռությունը համաձայնության նշան է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ