Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

ՙՙՙԻՍԿ ՈՒՄ ՊԱՏՎԵՐՆ Է ԿԱՏԱՐՈՒՄ ՕՍԿԱՆՅԱՆԸ

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԻՍԿ ՈՒՄ ՊԱՏՎԵՐՆ Է ԿԱՏԱՐՈՒՄ ՕՍԿԱՆՅԱՆԸ

Վերջերս համացանցում լայնորեն տարածվեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` Էջմիածնում կայացած քարոզարշավի տեսակադրերը, որտեղ վերջինիս բաճկոնի տակից երեւում էր զենքատիպ մի առարկա: Այս տեսակադրերի hետ կապված Գ. Ծառուկյանը նշել էր, որ դա ընդամենը ոսկեզօծ Vertu հեռախոս էր, եւ հանրությունն էլ փորձում էր հավատալ: Բայց, ինչպես միշտ, ոչ ճիշտ տեղում ու ոչ ժամանակին հայտնվեց ԲՀԿ կարկառուն նորաթուխ անդամ Վարդան Օսկանյանի տեսակետը հարցի վերաբերյալ, ով ո°չ ավել, ո°չ պակաս հենց զենք էր տեսել ԲՀԿ նախագահի կադրերում: Իսկ թե ինչպես է ստացվում, որ անպոչ շերեփի նման Վ.Օսկանյանն էլի ժխտում է Գ. Ծառուկյանին, փորձեցինք պարզել Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՑ. ՙԱռանց մեկնաբանության, ես դրա մասին ասել եմ: Այնուամենայնիվ, իմ կարծիքով` դա հեռախոս էր՚:
Իսկ Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանին թողած, news.am-ին մեղադրել էր պատվեր կատարելու մեջ, որովհետեւ վերջիններս էլ ենթադրում էին, որ բաճկոնի տակ անհաջող թաքնված զենք է եղել: Հետաքրքիր է, թե ո±ւմ պատվերն է այդ դեպքում կատարում Վարդան Օսկանյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ