Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

ՙՙՙՀԱԿ-ԻՍՏԸ` ԲՀԿ-Ի ԱՆԿՈՉ ԽՈՍՆԱԿ

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀԱԿ-ԻՍՏԸ` ԲՀԿ-Ի ԱՆԿՈՉ ԽՈՍՆԱԿ

ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ եւ թիվ 4 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Արամ Մանուկյանը, տեսնելով, որ ՀԱԿ-ից խեր չկա, սկսել է գուշակություններ անել ԲՀԿ տեսակետների վերաբերյալ: Ըստ նրա. ՙԲՀԿ-ն վաղուց Քոչարյանի հետ չէ: Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչ Հայաստանում չկա: Ես ունեմ տեղեկություններ, որ նա որեւէ քաղաքական ուժի չի կպնելու, որովհետեւ որեւէ քաղաքական ուժ չի ցանկանում նրա հետ ճանապարհ գնալ՚: Իսկ թե որտեղի±ց է նման տվյալներ պարզել Ա. Մանուկյանը, եւ թե արդյո±ք դա ԲՀԿ-ի տեսակետն է, պարզեցինք հենց իրենից. ՙԴա իմ տեսակետն է ու իմ հաշվարկները, ոչ ոք էլ չի ասել: Բայց ԲՀԿ անդամների հետ բազմաթիվ զրույցներում ասել են այդ մասին՚:
Գուցե Արամ Մանուկյանի ԲՀԿ-ական ընկերները կատա±կ են արել, բայց որ ՀԱԿ-ը, իր դարդ ու ցավը թողած, ԲՀԿ-ի ցավերով է տապակվում, արդեն հետաքրքիր է դառնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ՙԱԽՐ ԵՍ ԻՆՉԻՑ ՊԵՏՔ Է ԽՈՍԵՄ ՀԻՄԱ...՚


Պարզվում է` Հանրային խորհրդի նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ այս նախընտրական քարոզարշավերի ժամանակ ոչ մի անելիք ու, առավել եւս, ասելիք չունի: Երեկ, երբ փորձեցինք պարոն Մանուկյանին մի քանի հարցեր ուղղել, վերջինս հայտարարեց. ՙԱխր հիմա նախընտրական շրջան է, ես ինչի±ց պետք է խոսեմ, ես ասելու բան չունեմ, համ էլ, կներեք, շատ եմ շտապում. այսօր կարեւոր հանդիպումներ ունեմ, ինձ սպասում են, երկար չեմ կարող խոսել, ցտեսություն՚: Հիմա չհասկացանք` եթե ասելիք եւ անելիք չունի պարոն Հանրային խորհրդի նախագահը, բա էդ ո±ւր էր այդպես  շտապում: Հավանաբար, զբաղված է իր աներորդի Վահան Իշխանյանի հակաիշխանական գաղափարների ուսումնասիրմամբ, ով լայնածավալ գործունեություն է ծավալել ՀՀԿ-ի դեմ եւ, իրեն դնելով ամենասուրբ դատավորի տեղ, ոչ միայն պիտակներ է կպցնում ՀՀԿ-ին, այլ դատափետում է ՙԺառանգությանը՚, իսկ ՀԱԿ-ին հորջորջում է որպես մարտի մեկից տուժած քաղաքական ուժ: Դե, պարոն Մանուկյանին էլ կարելի է հասկանալ` ի±նչ կարող է հենց այս օրերին ասել էդ մարդը, մի կողմից խնամի է խաղացնում, մյուս կողմից էլ, ախր, որ մի բան խոսի, բա որ փափուկ եւ հարմարավետ աթոռը կորցնի էս խառը ժամանակներում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ


ՀՅԴ-Ն ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՚ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՆ

ՙ
Ժառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի այն տեսակետին, որ քաղաքագետների միության տարածքում կազմավորված միասնական ընտրական շտաբը Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբն է, ոմանք համաձայնեցին, ոմանք էլ դժվարանում են ընդունել: Այս մասին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ նշեց. ՙԵս կարծում եմ, որ ամեն մի անհեթեթություն մեկնաբանելու կարիք չկա՚: Բայց չէ± որ, պարոն Մինասյան, Ս.Սաֆարյանը ՙանհեթեթություններ՚ ասելու իր ցանկությունը բավարարում է ֆեյսբուքում, իսկ այս հարցում լուրջ է տրամադրված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ