Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

ՙԳՏԵԼ ԷՐ 300 ՏԱՐԻ ԱՊՐԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ, ԲԱՅՑ...

Արխիվ 12-16
ՄՇԱԿՈՒՅԹ

ԳՏԵԼ ԷՐ 300 ՏԱՐԻ ԱՊՐԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ, ԲԱՅՑ...

Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը, ապրիլի 16-ին, կյանքի 89-րդ տարում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանրաքանդակի անզուգական վարպետ ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆԸ:
Լինելով ջութակի հանրահայտ վարպետ-նորարար, տաղանդավոր երաժիշտ, քանդակագործ եւ անգերազանցելի ծաղրանկարիչ` նա զարմացրել է ամբողջ աշխարհին իր եզակի գործերով: Ստեղծագործական տարիների ընթացքում ստեղծել է շուրջ 1000 յուրօրինակ միկրոքանդակ: Նրա խոշորագույն նվաճումը միկրոքանդակագործության մի նոր ուղղության` շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր: Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են` կատարելով ոչ սինքրոն շարժումներ` չկրկնելով դրանցից եւ ոչ մեկը: Այս աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված: Նա նաեւ տաղանդավոր երաժիշտ էր, ջութակի վարպետ-նորարար, նորից կյանքի է կոչել Յ. Ս. Բախի վիոլա-պոմպոզան, որը լռել էր շուրջ 270 տարի: Հիմնադրել է հնագույն երաժշտական գործիքների քառյակ, որի կազմում ստեղծել է 120 ռեզոնատոր ունեցող լարային երգեհոն` մի նոր, անհավատալի հարուստ ձայնով հզոր գործիք: Վարպետի` Լոս Անջելեսում կայացած ՙՀրաշքների աշխարհ՚ ցուցահանդեսն այցելուներն անվանել են ՙԱշխարհի ութերորդ հրաշալիք՚:
Նա ստեղծել է նոր երաժշտական ավտոմատ-զենք, որը ոչ թե սպանում է, այլ մեծ հաճույք պատճառում երաժշտասերներին: Ավտոմատի վրա տեղադրված են աշխարհի տարբեր ազգերի շուրջ 40 երաժշտական գործիքներ, որոնցից շատերի վրա Վարպետը կատարում էր հայ, ռուս եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
2006 թ. Քեմբրիջի կենսագրական կենտրոնը Էդուարդ Ղազարյանին հայտարարել է բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկը եւ պարգեւատրել ՙԿենդանի լեգենդ՚ ոսկե մեդալով: Վարպետը պարգեւատրվել է նաեւ ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգեւով` ոսկե մեդալով:
2010 թ. մայիսին Գարեգին Բ կաթողիկոսը Է. Ղազարյանին պարգեւատրել է ՙՍրբ. Սահակ եւ Սրբ. Մեսրոպ՚ մեդալով:
Ի դեպ, մի քանի տարի առաջ մեր թերթին տված հարցազրույցում նա մասնավորապես նշել էր, որ ուսումնասիրում է ժողովրդական բժշկությունը ու, կարծես, գտել է մարդու` 300 տարի ապրելու գաղտնիքը: Բայց...

ՙԻրավունք՚ թերթի խմբագրակազմը ցավակցում է լեգենդար մարդու հարազատներին եւ ընկերներին:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ