Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

ՙՙՙԱԶԵՐԻՆ ԱՏԱՄ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ

Արխիվ 12-16
ՄՇԱԿՈՒՅԹ

ՙԱԶԵՐԻՆ ԱՏԱՄ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ

ՙԵվրատեսիլ-2012՚ երգի միջազգային մրցույթի մասնակիցները լրջորեն անհանգստացած են ստացված լուրերով, ըստ որոնց` իսլամիստ ծայրահեղականները սպառնում են ահաբեկչություններ եւ սպանություններ կազմակերպել մրցույթի մասնակիցների դեմ:
Նրանք կոչ են արել ուժեղացնել իրենց անձնական անվտանգությանն ուղղված միջոցառումները` Բաքու այցելության ժամանակ...
Ծայրահեղականները հայտարարել են, որ այսպիսով իրենք մտադիր են վրեժ լուծել իրենց գաղափարակիցներից մեկի` Վուգար Փադարովի համար, ով սպանվել է Գյանջայում հատուկ գործողության ժամանակ:
Երբ մենք ժամանակին գրում էինք, որ ընդհանրապես պետք է մոռանալ Բաքու գնալու մասին, քանի որ այդ քաղաքում հայերի նկատմամբ բռնություններ էին կատարվել, եւ հիմա էլ ամենաբարձր մակարդակով իրականացվում է հակահայկական քարոզ, ոմանք ամեն կերպ ցանկանում էին ինչ-ինչ նպատակներով իրենց Բաքու գցել: Իսկ հիմա եվրոպացիներն էլ իրենց կաշվի վրա կզգան, թե ինչ է նշանակում Բաքու գնալը:


ԹԱՄԱՐԱՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Վերջին շրջանում ոմանք սեւեռվել էին երգչուհի Շուշան Պետրոսյանի` ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելու փաստի վրա` պայմանավորելով դա երգչուհու` մշակույթի նախարար դառնալու ցանկությամբ: Բայց այդ նույն մարդիկ մոռանում են, որ երգչուհին մշակույթի բնագավառի ներկայացուցիչ է եւ այդ ուղղությամբ կարող է որոշակի առաջարկներ, ծրագրեր ներկայացնել:
Իսկ, օրինակ, ԲՀԿ-ի ցուցակում հայտնվել է մեկը, ում մշակութային գործունեությունը, մեղմ ասած, բազմաթիվ հարցեր է առաջացրել ոչ միայն ԱԺ Վերահսկիչ պալատի, այլ նաեւ շատերի մոտ: Խոսքը մշակույթի նախկին նախարար, ՙՄեկ ազգ մեկ մշակույթ՚ հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն ԹԱՄԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ մասին է: Հետաքրքիր է իմանալ` մաթեմատիկոսը կրկին զբաղվելու է ՙազգօգուտ՚ մշակութային գործունեությա±մբ:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ