Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

ՙԾԱԽՈՒՄ ԵՄ ԱԶԳՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵԿ ՋԻՊԻ ԳՆՈՎ

Արխիվ 12-16
ԹԵՄԱ

ԾԱԽՈՒՄ ԵՄ ԱԶԳՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵԿ ՋԻՊԻ ԳՆՈՎ

Հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը փոքրիկ հետաքննություն է անցկացրել տխրահռչակ Վանյանի կողմից սկզբում Գյումրիում, իսկ այնուհետ` Վանաձորում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու վերաբերյալ: Հետաքննությունը վերաբերում է հարցի զուտ ֆինանսական կողմին:
Այսպես, ինքը` Վանյանը, 2009-ին ստացավ 10 հազար դոլար` ԱՄՆ դեսպանատնից եւ 15 հազար ֆունտ` Մեծ Բրիտանիայի դեսպանատնից, սակայն չկարողացավ փառատոնն անցկացնել: Իսկ ինչ վերաբերում է Գյումրիի ու Վանաձորի անհաջող փորձերին, ապա պարզվում է, որ ե°ւ Վանյանը, ե°ւ Գյումրիի ՙԱսպարեզ՚ ակումբը, ե°ւ Վանաձորի` Սաքունցի գրասենյակը խոշոր դրամաշնորհներ են ստացել նույն գրանտատու հիմնարկությունից, որը գտնվում է Նյու Յորքում (մանրամասները` տես կայքում): Եվ հետաքրքիր է, որ երեքն էլ ստացել են նույն դրամաշնորհային գծով, որը համարակալված է 2011/AA: Վանյանը ստացել է 34.100 դոլար, ՙԱսպարեզ՚ ակումբի Լեւոն Բաղդասարյանը` բանակի վարկաբեկման ծրագրի տակ ստացել է 29.100 դոլար, իսկ Արթուր Սաքունցը` 43.550 դոլար` երիտասարդ անհայրենիք իրավապաշտպանների դասընթացներ անցկացնելու համար: Այսինքն` նույն վճարողն է, եւ տվյալ դեպքում պատվիրել է նույն երաժշտությունը: Ստացածներն էլ, եղած-չեղած, մի ջիպի փող է, եւ, ի դեպ, ըստ բլոգերի, Վանյանը դարձել է ջիպատեր:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ