Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

ՀԱԿ համակարգող ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ...

Արխիվ 12-16
ԶԱՐՄԱՆՔ

ՀԱԿ համակարգող ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ, պարզվում է, առավել քան զարմանալի ճաշակ ունի. ՙՄենք ՙԺառանգության՚ ստորագրությունն ավելի ենք հարգում, քան` իրենք՚: Նա նկատի ունի, որ, այսպես կոչված, ՙմիասնական շտաբի՚ հռչակագրի տակից Ռուբիկ Հակոբյանը մինչեւ հիմա հետ չի կանչել իր ստորագրությունը: Դե ինչ, ՀԱԿ-ը զարմանալիորեն սիրում է ՙԺառանգության՚ ստորագրությունը այդ թղթի կտորի տակ, սակայն չի սիրում ՙԺառանգությանը՚, եւ դա մեղմ է ասած: Դա շատ է նմանվում ԼՏՊ-ի կառավարման տարիների` սփյուռքին ուղղված բանաձեւին. ՙՁեր փողերը կուզենք, ձեզի չենք ուզեր՚:
Մեզ անզարմանք չթողեց եւ ՙորձ կովերի՚ մեծն մասնագետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ: Արմավիրի մարզում նա, ոչ ավել, ոչ պակաս, որոշեց խոսել ատոմակայանի մասին, ու, թեեւ ատոմակայանից հասկանում է նույնքան, որքան` խոզը տուռնիկից, այնուամենայնիվ, ինքնավստահ հայտարարեց. ՙՃակատագրական աղետը կարող է մի օր պատահել, ռեակտորը կարող է չդիմանալ: Ընտրեք մեզ, մենք Հյուսիսային պողոտա չենք կառուցելու, հին Երեւանը քանդող չենք, մենք կգանք իշխանության եւ նոր ատոմակայան կկառուցենք՚: Դե ինչ, զարմանալի է, որ կառուցելու մասին խոսում է մեկը, որը քանդելու հոյակապ մասնագետ է: Իսկ ինչ վերաբերում է ատոմակայանի մասին ՙկռռոցին՚, ապա այդ ղառղառությունը հաստատ սովորել է իր շեֆից` ԼՏՊ-ից:
Հետաքրքիր դիտարկում է արել թիվ 10 ընտրատարածքում առաջադրված անկուսակցական ԳԱԳԻԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ. ՙՀԱԿ-ը միշտ պայքարել է իշխանության եւ բիզնեսի սերտաճման դեմ: 2010 թվականից սկսած երկխոսության ժամանակ իշխանության ոչ լիգիտիմությունն ապացուցելու համար հրապարակեց ավելի քան 70 գործարար պատգամավորների ցուցակը, հիմա, փաստորեն, պաշտոնապես պաշտպանում է գործարար թեկնածուի: Այսինքն` համաժողովրդական պայքարը հասցվեց քաղաքական կնոյուկտուրային հարմարվելու, սկզբունքներից հրաժարվելու դիրքորոշմանը՚: Զարմանալի է,  հարգարժան թեկնածուն մի±թե չգիտի, որ ոչ լեգիտիմությունը ՀԱԿ-ի մոտ տարածվում է միայն ուրիշների գործարար թեկնածուների վրա, դե, իսկ սեփական գործարար թեկնածուն կարող է լինել միմիայն բյուրեղյա լեգիտիմությամբ օժտված:
Բայց ախր ի±նչ սկզբունքայնություն սպասել սրանցից, եթե ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ Արմավիրում այսպիսի զարմանալի բան բստրեց. ՙՍարդարապատում կանգնեցրել եք թուրքին, մի±թե սրանք թուրքից ուժեղ են: Մայիսի 6-ն էլ մի նոր Սարդարապատ է՚: Զարմանալի է, որ քաղաքացիական եղբայրասպան կռվի կոչը ԼՏՊ-ն նույնացնում է 1918-ին հնչած Սարդարապատի զանգերի հետ, իսկ ՀՀ իշխանություններին թուրքից չի տարբերում: Չնայած, խոշոր հաշվով, ախր հենց ԼՏՊ-ն է թուրքերին շատ սիրող, եւ նա, թերեւս, չի էլ գիտակցում, որ թուրք բառը հայի համար ամենավատ հայհոյանքն է:
Մեզ բավականին զարմացրեց եւ հայտնի դաշնակ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, որը, այսպես կոչված, միացյալ շտաբի վերաբերյալ հայտարարել է հետեւյալը. ՙՈչ միայն ընտրությունների վերահսկումն է ինքնանպատակ, այլեւ այն, որ ընտրությունները դառանան միջոց` իշխանությունները փոխելու՚: Դե ինչ, Ռուստամյանը, ըստ էության, իզութոզով ծախեց ՀԱԿ-ի իր գործընկերներին: Նրանք իրենց ճղում են` ջանալով համոզել, որ իշխանափոխությունը ինքնանպատակ չեն համարում, իսկ էս դաշնակը միանգամից մատնում է, որ իշխանափոխությունը հենց ինքնանպատակ է: Չէ, երեւի թե հիմա ափսոսում են, որ ՀՅԴ-ն փակելու ժամանակ Ռուստամյանին չկերան:
Բայց հիմա տեղափոխվենք սփյուռք, ավելի ճիշտ` Գլենդել, որը գտնվում է մեր հայրենակիցներից ոմանց կողմից այդքան սիրված Ամերիկայում: Հետաքրքիր նորություն կա` ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ցանկություն է հայտնել մասնակցելու Գլենդելի քաղաքապետի ընտրություններին: Դե, պարզ է, որ Քարդաշյանը կկարողանա հրապուրել ոչ միայն այդտեղի հայերին, այլեւ` քյառթու ամերիկացիներին, ու ընտրվելու շանսերը բավականին մեծ են: Անշուշտ, եթե դա եղավ, Գլենդելի մեր հայրենակիցները կունենան շատ գեղեցիկ քաղաքապետուհի, սակայն, զարմանալով հանդերձ, մնում է մաղթել, որ մեր հայրենակիցները այդպիսի քաղաքապետ ընտրեն բացառապես Հայաստանի սահմաններից դուրս:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ