«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times

ՙԻՆՔՆ ԻՐԵՆ ԷԼ 60 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է ՀԱՄԱՐՈՒՄ՚

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՙԻՆՔՆ ԻՐԵՆ ԷԼ 60 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է ՀԱՄԱՐՈՒՄ՚

Երեկ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի մամլո ասուլիսի ժամանակ ՙՀայելի՚ ակումբ է ներխուժել Մյասնիկ Պատվականյանը եւ սկսել պահանջներ ներկայացնել, ու բանը հասավ ծեծկռտուքի: Վերջինս հավատացնում էր, թե իբր  Ռուբեն Թովմասյանը խաբել է իրեն ու չի ընդգրկել կուսակցության համամասնական ցուցակում: Սակայն, այս միջադեպը ցավագին չի ընդունում ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը, ավելին` նույնիսկ չի չարանում. ՙԴե ինչ միջադեպ էր, մարդ էր, եկավ, մտավ, խոսեց, թողեց դուրս եկավ՚: Իսկ թե ինչո±վ էր պայմանավորված ՙհերոսացած՚ Պատվականյանի նման վարմունքը ու արդյոք նա նո±ր իմացավ, որ համամասնական ցուցակում ընդգրկված չէ, Ռ.ԹՈՎՄԱՍՅԱՆԸ նշեց. ՙՈչ մի բանի հետ չեմ կապում նման վարմունքը, կապում եմ զուտ իր անտակտության հետ: Նա երբեք այդ ցուցակի հավակնորդ չի էլ եղել: Այդ ինքն է իրեն ոգեշնչում, թե ինքը պետք է լիներ՚: Պատվականյանի այն ասածին, թե ՙայսօր ամբողջ կոմունիստական կուսակցության ցուցակը կազմված է 80 տարեկան զառամյալ ծերունիներից, երիտասարդ կոմունիստները թողեցին, փախան՚, Ռ.Թովմասյանը հումորով է վերաբերում. ՙԶառանցում է նա, ի±նչ անեմ, ամեն զառանցանքի չեմ կարող պատասխանել: Դե թող մի օրինակ ցույց տա, ինքն իրեն էլ 60 տարեկան երիտասարդ է համարում՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ