Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են «Իրավունք». Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ «Ժողովուրդ». Ի՞նչ ապրանքներ են ներմուծվել Ադրբեջանից՝ Հայաստան, ո՞վքեր են ներմուծողները

ՙԱՄՈԹԽԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԾԱԾԿՈՂ ՏԱՐԱԶ Է ՙՄիթե ավազակների այր է այս տունը…՚ (Երեմիա, Է 11)

Արխիվ 12-16
ՄՇԱԿՈՒՅԹ

ԱՄՈԹԽԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԾԱԾԿՈՂ ՏԱՐԱԶ Է
ՙՄիթե  ավազակների այր է այս տունը…՚ (Երեմիա, Է 11)

Մարդն առաջին անգամ դրախտի պարտեզում հասկացավ, թե ամոթն ինչ է, դեռ այն ժամանակ, երբ Ադամն ու Եվան ապրում էին այնտեղ` առանց հոգսի ու կարիքի: Եվան չհնազանդվեց ու չհասկացավ Արարչի կամքը. սխալ ընտրություն կատարեց: Չբավարարվելով ունեցածով` Ադամին էլ նույն քայլին մղեց: Արդյունքում իրենց կատարած սխալի հետեւանքով երկուսն էլ զրկվեցին դրախտային բարի ու ճիշտ կյանքից: Նախ` տեսան իրար մերկությունը եւ… ամաչեցին: Հետո, հասկանալով իրենց արարքի ողջ  ծանրությունն ու հետեւանքը, ծածկեցին իրենց մերկությունը:
Այսօր աշխարհում` քսանմեկերորդ դարում, երբ գիտությունը, ասես, անվերջ շարունակում է զարգանալ, երբ տեխնիկան, թվում է, հասել է կատարելության, մարդը մնում է նույն մերկության մեջ` նույնիսկ քրիստոնյա երկրներում: Նա կորցրել ու շարունակում է կորցնել իր մարդկային կերպարը եւ դարձյալ բացում է իր ամոթալի մերկությունը` ուր ասես, ինչ կերպ ասես` մեկը մյուսին խաբելով, սրբություններն անտեսելով ու Աստծո խորհուրդներին չհետեւելով, ավանդույթներն ապականելով, սուտ խոսքով եւ խաբկանքներով տեսանելին անտեսանելի դարձնելով: Ուզում ենք մեզ Աստծո կողմից տրված երկիրը խմբագրել, բարելավել ու վայելել կամայականորեն: Չի կարող այս ամենն իրականություն դառնալ, որովհետեւ մարդուն գնելով ապրեցնելը մորթապաշտություն է, մեղք է ու ամոթ: Ամեն բանի մեջ նյութ ենք փնտրում ու ամեն բնագավառում կորցրել ենք մեր ամոթը: Մեր քրիստոնյա ազգը, որը համարվում է աշխարհի աղը, որը համ է տալիս եւ դարերով քարոզել ու սերմանել է բարություն, պետք է զգույշ լինի իր քայլերի ու խոսքերի մեջ, որովհետեւ չարը, որպես կանոն, միշտ արթուն է, շրջում է, գործում ու փորձում: Դրա համար էլ ամեն բառ եւ նախադասություն պետք է քննել ու հասկանալ ոչ միայն ուղղակի իմաստով: Բառը, նախադասությունը, խոսքը կյանք է, իրողություն է եւ ապրելակերպ:
Այսօր ի±նչ ենք ուզում, կամ ինչ եւ ում ենք  ընտրում մենք: Ասեմ, որ բոլորս էլ ընտրված ենք: Իրականում ամեն մեկն իր կոչվածությամբ ու գործով է ընտիր ու հայտնի դառնում: Ամենակարեւորը`արդար քրտինքով վաստակն է խղճին ազատություն տալիս: Եթե սիրում ենք մեր երկիրն ու ազգը,  պետք է չկորցնենք արդար գործի ու վաստակի կարեւորության գիտակցությունն ու ամոթը, չվաճառվենք եւ հասկանանք, որ այլ կերպ կյանքն աշխարհում առեւտուր է դառնում: Ասված է` Հորս տունը առեւտրի տուն եւ ավազակների որջ մի° դարձրեք: Եթե մոլորակն է իրապես մեր տունը, ապա բոլորիս պետք է մտահոգի ներկա վիճակը: Իսկ մենք կորցնում ենք տիեզերական արժեքները:
Գիտակցո±ւմ ենք, որ մերկ ենք: Եթե այժմ չհասկանանք եւ  չսթափվենք, ապա մեր մարմնի մերկությունը ծածկող տարազ այլեւս գուցե չգտնենք:

ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԿԱՎԱԳ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ