«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times

ՙՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԿՐՃԱՏՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ՚

Արխիվ 12-16
ԹԵՄԱ

ՙՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԿՐՃԱՏՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ՚

Երեկ Վարդենիսում կայացած քարոզարշավի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճարահատյալ ձեռքը գցել է փրփուրներին ու կոչ արել. ՙՈվ ձայն տա ՀՀԿ-ին, նա ինքնասպանություն կգործի՚: Անհանգստանալով պարոն Տեր-Պետրոսյանի հոգեբանական վիճակով` հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻՑ ճշտեցինք, թե արդյոք հոգեբանորեն հավասարակշռված մարդը, ով առաջնորդ է, կարո±ղ է նման արտահայտություն անել. ՙԴա սպառնալիք է մարդկանց: Ընտրություններ են, եւ ամեն մարդ օգտագործում է բանական եւ բանականությունից դուրս բոլոր մեթոդները, իր լիարժեք պոտենցյալը, ինչ-որ նոր ու հին մտահղացումները, մարդն այդպիսին է, ի±նչ կարող ես ասել: Բայց չեմ կարծում, որ դա շատ էֆեկտիվ է: Այն, ինչ ասվել է, ազդեցիկ լինել չի կարող, որովհետեւ ցանկացած բանական մարդ հասկանում է, որ եթե ինքը որեւէ մեկին ձայն տա, դա ինքնասպանություն չէ, գուցե մյուսին ձայն տա±լն է ինքնասպանություն: Այստեղ ես մի քիչ հնարավորությունները կտրուկ կրճատված մարդու դիրքորոշում եմ տեսնում: Այդ հռետորիկան, համենայն դեպս, լրիվ նոր արտահայտություն էր: Իսկ ընտրություններն ընդհանրապես նախընտրական ամբողջ մարաթոնում սոցիալական կոնֆլիկտ են համարվում, որը շատ հաճախ դաժան է լինում: Այստեղ շատ լավ երեւում է մարդկանց կոռեկտության, կոռեկտության բացակայության, մտքի թռիչքների աստիճանը, մրցակցող ուժերի ինտելեկտուալ կարողությունները: Չէի ցանկանա Լեւոն Տեր-Պետրոսյանի նման արտահայտությունը մեկնաբանել հոգեկան առողջության ինչ-որ պաթոլոգիայի դիրքերից: Հոգեպես առողջ մարդն էլ կարող է ինչ-ինչ նպատակներով, ինչ-որ բաներ ասել: Ում քիչ հնարավորություններ է մնացել, նա ավելի սուր արտահայտությունների որոնման ետեւից է գնում: Մարդը գտել է ավելի սուր արտահայտություն, որը իր կարծիքով կարող է ավելի տպավորիչ լինել, բայց չեմ կարծում, թե այդպես է: Այդ մարդու մասին կարող եմ ասել, որ ուղղակի մրցակցության մեջ գտնվող մարդ է, ով այդ ձեւն է ընտրել՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ