Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

ՙՊԱՏԻԺ` ՙՊԻՈՆԵՐԱԿԱՆ՚ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16


ՙՊԱՏԻԺ` ՙՊԻՈՆԵՐԱԿԱՆ՚ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

50-ն անց երկու տղամարդ ապրիլի 21-ին բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից տարածքից: Դատելով այն հանգամանքից, որ սկսվել էին հետաքննչական աշխատանքները, պետք է ենթադրել, որ նրանց նկատմամբ անմիջապես հարուցվել էր քրեական գործ` գողություն կատարելու մեղադրանքով…


1959թ. ծնված Լեւոնի եւ 1963թ. ծնված Հովհաննեսի կողմից կատարված հանցագործության իրեղեն ապացույց էր հանդիսացել` Լեւոնի  վարած ՙՄՄԶ-555՚  մակնիշի բեռնատար ավտոմեքենայի թափքում հայտնաբերված մետաղյա ջարդոնները: Գողությունից տուժած` իրավաբանական կամ անհատ անձանց մասին ոստիկանությունը չի հայտնում: Չի հայտնվում նաեւ, թե ինչպիսի պատիժ կարող է սպառնալ նախկին պիոներներին մետաղաջարդոնը իրավապահներին ՙհանձնելու՚ համար:

ՙՆԵՐՄՈՒԾՎԱԾ՚ ԳՈՂՆ ՈՒ ԽԱՐԴԱԽԸ

Ապրիլի 22-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները  Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ՙԶվարթնոց՚ օդանավակայանից բերման էին ենթարկել 25-ամյա Ռուզան Գրիգորյանին: Երիտասարդ այդ կինը 2011թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր  գողության մեղադրանքով:
Իսկ 1972թ. ծնված Արմեն  Անանյանը հայտնվել էր հարազատ իրավապահների ձեռքերում ապրիլի 23-ին: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների եւ Լատվիայի Հանրապետության իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում Արմենը հայտնաբերվել էր Մերձբալթիկայում  եւ Ռիգա-Մինսկ-Երեւան չվերթի ինքնաթիռով տեղափոխվել Հայաստան: Խարդախություն կատարելու մեջ կասկածվող այդ  անձին հարցեր ուղղելու համար Շենգավիթի բաժնի ոստիկանները սպասում էին 1996թ. նոյեմբերի 6-ից:

ՓՈՐՁԱՆՔ ՙՓՐՈԴԱՔՇՆՈՒՄ՚

Ապրիլի 24-ի լուսադեմին պայթյուն էր տեղի ունեցել ՙԱրմենիան մոլիբդեն փրոդաքշն՚ ՍՊԸ-ի տարածքում: Բարեբախտաբար, հրդեհ չէր բռնկվել: Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության` պայթյունի հետեւանքով ընկերության 4 աշխատակից տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն:

ՄԱՀ ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ

Ապրիլի 24-ին տեղեկատվություն էր տարածվել  Արդարադատության նախարարության ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ, նախկինում երկու անգամ ազատազրկման դատապարտված, 1951թ. ծնված Ռաֆայել Մանուկյանի մահվան մասին: Ռ. Մանուկյանը կալանավայրից տեղափոխվել էր ՙԷրեբունի՚ բշժկական կենտրոն, որի վերակենդանացման բաժանմունքում մոտ 2 ժամ անց մահացել էր` ուղեղի արյան շրջանառության սուր խանգարման հետեւանքով:
2006թ. մարտին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Ռ. Մանուկյանին դատապարտել էր ցմահ ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասով (երկու կամ ավելի անձանց սպանություն):

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ