Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

ՙՙՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՁԵՐԲԱԶԱՏՎՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԴՈՒՅԹԻՑ՚

Արխիվ 12-16


ՙՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՁԵՐԲԱԶԱՏՎՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԴՈՒՅԹԻՑ՚

Շարունակելով ներկայացնել Ցեղասպանության վերաբերյալ մեր հրապարակումները, զրուցեցինք ԳԱԱ-ի Պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ հետ:


եղասպանությունը դիտարկվում է իրավաբանական, քաղաքական, պատմագիտական եւ այլ տեսանկյուններից: Պատմագիտության առումով անցած տասնամյակներին ի±նչ բացթողումներ ունենք, ինչպե±ս կարելի է դրանք շտկել:
- Պետք է նշեմ, որ անցած ավելի քան 90 տարիների ընթացքում թե° Հայաստանում, եւ թե° արտասահմանում, մասնավորապես` Սփյուռքի հայկական համայնքներում հսկայական աշխատանք է կատարվել: Գրեթե ամբողջովին ամփոփված են Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, ինչպես նաեւ Եռյակ դաշինքի տերություններից Գերմանիայի եւ Ավստրո-Հունգարիայի արխիվային փաստաթղթերը: Բայց դա չի նշանակում, որ աշխատանքն ավարտված է: Նշեմ, որ ցեղասպանության պատմության հետ կապված մի շարք հարցեր, անշուշտ, կարիք ունենք լրացնելու եւ մանրամասնելու: Օրինակ, ասեմ, որ անհրաժեշտություն ունենք պատմագիտական տեսակետից ավելի խորը ուսումնասիրելու օսմանյան բանակում հայ տղամարդկանց ոչնչացման գործընթացը: Այսինքն` կան որոշ թեմատիկ ուղղություններ, որոնց շուրջ անելիքներ կան: Այդ աշխատանքը պետք է անդադար անել, որովհետեւ ի հայտ են գալիս նոր փաստաթղթեր, նոր վավերագրեր, որոնք անհայտ են կամ դեռևս լայն շրջանառության մեջ չեն դրված: Խնդիրն այն է, որ հանցագործության ընդհանուր պատկերն արդեն ունենք, եւ նոր փաստերն ու վավերագրերը գալիս են ընդամենը լրացնելու մեր իմացածը:
Սակայն պատմագիտական աշխատանքների պատճառով չէ, որ Հայոց ցեղասպանությունը դեռեւս վերջնական դատապարտված չէ: Հայոց ցեղասպանության վերջնական դատապարտումը կապված է ոչ թե պատմագիտական աշխատանքների հետ, որոնք անընդհատ են եւ շարունակական, այլ ավելի շատ պայմանավորված են քաղաքական գործընթացներով: Ցավալի է, բայց փաստ է, որ այս կամ այն երկիրը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկում է բացառապես Թուրքիայի հետ իր հարաբերությունների հոլովույթում: Այսինքն` երբ անհրաժեշտություն է առաջանում Թուրքիայի վրա մատ թափ տալու կամ ապտակելու, հիշում են Հայոց ցեղասպանությունը եւ փորձում դրանով պատժել Անկարային, նրան պահել լարվածության մեջ: Հիշենք վերջին դեպքը. Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի կողմից ճանաչված ցեղասպանությունների, այսինքն` Հայոց ցեղասպանության եւ հրեական Հոլոքոստի ժխտումը քրեականացնելու օրինագծի ընդունման գործընթացը: Վերջում նախագահ Սարկոզին, չնայած իր տված խոստումներին եւ այն հանգամանքին, որ կարող էր անմիջապես ստորագրել օրենքը, ուղղակի ժամանակ ձգեց եւ թույլ տվեց, որ Սահմանադրական խորհուրդն այն ճանաչի որպես հակասահմանադրական: Հայոց ցեղասպանության հարցն իր միջազգայնացման պահից ի վեր դարձել է քաղաքական շահարկման առարկա: Ազդեցիկ երկրները մեր հարցը մշտապես օգտագործում են Թուրքիայի վրա ճնշումներ բանեցնելու, նրա տնտեսության մեջ արտոնյալ պայմաններ ստանալու համար, եւ այլն:
- Իրավաբանական տեսանկյունից Հայկական հարցի լուծումը կապվում է նաեւ Սեւրի պայմանագրի հետ, իսկ պատմագիտական տեսանկյունից ինչպե±ս  կգնահատեք:
- 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սեւրի պայմանագիրն այն փաստաթուղթն էր, որով հաղթող պետությունները հաշտություն էին կնքում պարտված Օսմանյան կայսրության հետ: Պայմանագրում ամրագրված են մի շարք կարեւորագույն դրույթներ, մասնավորապես,  կապված Հայաստանի Հանրապետությանը միացվելիք տարածքների հետ: Սակայն այն այդպես էլ վավերացում չստացավ: Պայմանագիրը չվավերացվեց` հիմնականում ելնելով աշխարհաքաղաքական գործընթացներից, որոնք ընթանում էին Առաջին աշխարհամարտի վերջին փուլից ի վեր. ստեղծվել էր առաջին խորհրդային պետությունը` ի դեմս Խորհրդային Ռուսաստանի, եւ լուրջ մրցակցություն էր ընթանում Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ Թուրքիային իրենց կողմը ներքաշելու ուղղությամբ: Արդյունքում` Քեմալ Աթաթուրքը բոլշեւիկների հետ կնքեց Մոսկվայի պայմանագիրը, այնուհետեւ ստորագրվեց դրա հավելվածը կազմող Կարսի պայմանագիրը: Այդպիսով Խորհրդային Ռուսաստանը ճանաչեց Թուրքիայի իրավունքները պատմական հայկական տարածքների նկատմամբ: Այս ամենից հետո Արեւմուտքը նույնպես փորձում էր հետ չմնալ Խորհրդային Ռուսաստանից ու Լոզանի պայմանագրով փորձեց սիրաշահել Քեմալ Աթաթուրքին: Պետք է նշել սակայն, որ անգամ վավերացված չլինելով` Սեւրի պայմանագիրը, այնուամենայնիվ, գործարկվել է, որովհետեւ ադ պայմանագրով հիմք դրվեց Օսմանյան կայսրության կազմաքանդմանը, ինչի հետեւանքով էլ նրանից անջատվեցին արաբական երկրները` Սիրիան, Իրաքը, Լիբանանը եւ այլն: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ փաստաթղթի վավերացված չլինելը չի կարող ազդել նրա օրինականության եւ վերակենդանացնելու հնարավորության վրա:
Պետք է նշել նաեւ, որ Սեւրի պայմանագրի ստորագրումից դեռ ամիսներ առաջ սկիզբ է դրվել մեկ այլ շատ կարեւոր գործընթացի` դա Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարարությունն է: Փորձ է կատարվում իրավարարությունը պայմանավորել Սեւրի պայմանագրով, եւ ասում են, որ Սեւրը հիմք դրեց իրավարարությանը: Մասնավորապես, թուրքական տեսակետի համաձայն, իրավարար վճիռը Սեւրի պայմանագրի հավելվածն է կամ դրանից բխող փաստաթուղթ, եւ քանի որ Սեւրի պայմանագիրը չի վավերացվել, ուստի իրավարար վճիռը նույնպես որեւէ իրավական ուժ չունի: Մինչդեռ իրավարարության գործընթացի սկիզբը դրվել է 1920թ. ապրիլի 25-ին` Սան Ռեմոյի պայմանագրի շրջանակներում, երբ հաղթանակած տերությունների Գերագույն խորհուրդը պաշտոնապես դիմեց ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին, որ նա իրավարար դառնա հայ-թուրքական սահմանադրության հարցում: Վիլսոնն ընդունեց առաջարկը եւ գործընթացը սկսվեց: Դրանից ամիսներ անց միայն ստորագրվեց Սեւրի պայմանագիրը:
- Ի վերջո, ի±նչ պահանջներ պետք է ներկայացնի Հայաստանը Թուրքիային, եթե մի օր նա էլ ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը:
- Բոլորս համոզվել ենք մի բանում, որ Թուրքիան կամավոր չի գնա այդ քայլին:
Պահանջների տեսակետից տարածքային խնդիրը առանցքային է, որովհետեւ անհնար է բավարարվել զուտ ներողությամբ կամ նյութական հատուցումներով, որը կիրառվեց հրեական Հոլոքոստի նկատմամբ: Մեր ժողովուրդը մինչեւ օրս  շարունակում է կրել նաեւ Հայոց ցեղասպանության հոգեբանական հետեւանքները հատկապես այն առումով, որ հանցագործ պետությունը` Թուրքիան, ոչ միայն չի ճանաչում կատարված ոճրագործությունը, այլեւ ընդհանրապես ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը: Սակայն ուրախությամբ կարելի է արձանագրել, որ հայ ժողովուրդն աստիճանաբար ձերբազատվում է ցեղասպանված ժողովրդի բարդույթից եւ վեր է ածվում պահանջատեր ժողովրդի:
Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին, պետք է նշել, որ միամտություն կլինի կարծել, որ անգամ Թուրքիայի նկատմամբ միջազգային հանրության ճնշման դեպքում Անկարան ամբողջությամբ պատրաստ կլինի վերադարձնել մեր պատմական հայրենիքը: Միեւնույն ժամանակ, մենք էլ պատրաստ չենք լինի ամբողջությամբ ընդունել այդ տարածքները, որոնք բնակեցված են բազմամիլիոնանոց մահմեդական բնակչությամբ: Վաղ թե ուշ թուրքական վերնախավը պետք է հասկանա եւ ընդունի, որ Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման գործընթացն ուղղակի այլընտրանք չունի: Ճիշտ այնպես, ինչպես դա հասկացան գերմանացիները, եւ որքան դա շուտ կատարվի, դրանից կշահեն թե° հայերը, եւ թե° թուրքերը: Այս առումով Թուրքիայում քաղաքական կամքի առկայության պայմաններում խնդիրը կարող է լուծվել փուլային, աստիճանական տարբերակով: Օրինակի համար, երկու երկրները կարող են ստորագրել հայկական տարածքների վերադարձման ժամանակային քարտեզ, որի համաձայն`  Թուրքիան սկզբնական փուլում կարող է վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը Արարատ լեռը եւ  պատմական Անի մայրաքաղաքի տարածքները, որոշ ժամանակ անց` Կարսի մարզը եւ Ալաշկերտը, որոնք Արեւելյան Հայաստանի մասն էին կազմում, հետո ապահովել ելք դեպի Սեւ ծով, ինչը նաեւ Իրավարար վճռի կարեւոր կետերից էր: ԵՎ այդպես շարունակաբար հասնել արդեն Արեւմտյան Հայաստանի տարածքների վերադարձմանը: Ամենակարեւորն այն է, որ թե° հայ ժողովուրդը եւ, կարծում եմ, նաեւ թուրքերը գիտակցում են, որ առանց հայկական պատմական տարածքների վերադարձի Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման մասին խոսելն ուղղակի անիմաստ է:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ