Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների

ՙՀԱՅԱՍՏԱՆԻՑ` ԵՐԿՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ

Արխիվ 12-16


ՙՀԱՅԱՍՏԱՆԻՑ` ԵՐԿՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ

Արտեկում կայանալիք ՙՆոր ալիք՚ երգի մանկական մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնեն երկու մասնակից` Սոնա Գյուրխասյանն ու Արինա Մալխասյանը: ԱՊՀ եւ եվրոպական երկրներից մոտ 90 մասնակիցների թվում հայտնված հայ փոքրիկներն առաջին իսկ օրվանից աչքի են ընկել:


Ռուսաստանյան ժյուրիի ընտրության ընթացքում մասնակից փոքրիկների ուսուցիչ ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ համար արդեն իսկ պարզ է եղել, որ երեխաները դուր են եկել ժյուրիի անդամներին: ՙԻրավունքի՚ հետ ունեցած զրույցում տիկին Նադյան մանրամասնեց. ՙԱռաջին իսկ օրից արդեն մեր առավելությունը անդունդային տարբերություն էր: Լսելով բոլոր մասնակիցներին` արդեն պատկերացրեցի, որ մերոնք հաղթելու են: Եվ ներքին զգացողությունս ինձ չդավաճանեց: Նույնիսկ կազմակերպիչներից Ալեքսանդր Ռեւզինի, ով անցկացնում էր մրցույթը, եւ ժյուրիի մյուս անդամների` Իգոր Կռուտոյի, Իրինա Դուբցովայի եւ մյուսների դեմքի արտահայտությունից զգում էի, որ մերոնք ուժեղ են ոչ միայն երգի ասպարեզում, այլ նաեւ հարցազրույցներ տալով: Ռեւզինի յուրաքանչյուր հարցին նրանք հստակ պատասխանում էին: Մի քիչ ինքնագովեստի նման կլինի, բայց փաստ է, որ մեր դպրոցը միշտ պատրաստում է ոչ միայն ամուր երգիչներ, այլ նաեւ ներկայանալի արտիստներ: Ալեքսանդր Ռեւզինը վերջում ասաց, որ նման բան չէր եղել, որ մի երկիրը ներկայացնի երկու մասնակից: Պատկերացրեք մեր ուրախությունը, քանի որ երկուսն էլ մեր դպրոցի սաներն են: Սկզբում ինձ համար գերխնդիր էր, որ գոնե նրանցից մեկն անցնի, բայց այսօր ուրախությամբ հայտարարում եմ, որ գերխնդիրը գերազանցել է ինքն իրեն՚:
Իսկ թե ինչն էր խանգարում, որ նախորդ տարիներին իր սաները մրցույթից վերադառնում էին հուսահատված, տիկին Նադյան այսպես բացատրեց. ՙՆախորդ տարի ես, ինչպես գիտեք, հիվանդանոցում էի, ուստի նրանք այդքան պատրաստված չէին: Իմ բացակայությունը մի քիչ իրենց ընկճում է: Միշտ ասում են, որ իմ ներկայությունն ավելի ամուր եւ վստահ է պահում իրենց՚:
ՙՆոր ալիք՚ մեծերի մրցույթի հայաստանյան փուլը հաղթահարող մասնակիցների թվում էր նաեւ տիկին Նադյայի մեկ այլ սան` Մերի Մնջոյանը, ով 2008-ին մասնակցել էր նաեւ ՙԵվրատեսիլ՚ մանկական մրցույթին: Այս անգամ Մերին Հայաստանում հայտնի ՙաստղերի՚ հետ մասնակցեց նաեւ այս մրցույթում, սակայն չհաղթահարեց արգելքը:
ՙՀուրախություն մեզ, մեր ՙաստղերի՚` Լիլիթ Հովհաննիսյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Լուսինե Աղաբեկյանի եւ Սուրեն Առուստամյանի հետ հայաստանյան փուլը հաղթահարում է մի աղջնակ, ով իր երգեցողությամբ շատ մեծ խոսք է ասում: Այս դեպքում էլ կարծեցի, որ նա կմտնի մրցակիցների մեջ, ու այդպես էլ եղավ: Ուղղակի երեւի առաջին տարին էր, եւ Մոսկվայում երգը լավ սկսեց, բայց հետո հուզվեց: Այսինքն` մրցույթի չափանիշը բարձր է: Եթե մենք մեզ այստեղ ՙաստղ՚ ենք համարում, այնտեղ ոչ մեկս  ՙաստղ՚ չենք, հավասարվում ենք տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին: Մաշան այս տարի չանցավ, դա իր համար մեծ փորձ էր, որը ինքն էլ փաստեց: Ոչինչ, հենց այդ հուզմունքն էլ իրեն կտանի առաջ՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. ՙ
Նոր ալիք՚ մեծերի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Սուրեն Առուստամյանի հետ հարցազրույցը կներկայացնենք ՙԻրավունքի՚ ուրբաթօրյա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ