«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times

ԳԻՏԱԿԱՆՈՐԵՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԳԻՏԱԿԱՆՈՐԵՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ


Ապրիլի 25-ին եւ 26-ին, հայ-ռուսական համալսարանում տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս ՙՀայ-թուրքական փոխհարաբերությունների ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վրա եւ դրանց արտացոլումը մամուլում՚ թեմայով: Կոնֆերանսը արդեն չորրորդ տարին է ինչ նախաձեռնում է համալսարանի գործնական լրագրությունա ամբիոնը: Իր բացման խոսքում, ամբիոնի վարիչ, եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՍԻՄ կուսկացության նախագահ Հայկ Բաբուխանյանը նշեց, որ կոնֆերանսը ունի ինչպես գիտական, այնպես էլ կիրառական նշանակություն: Ողջույնի խոսքով մասնակիցներին դիմեց բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակասդեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռ. Մելիք-Օհանջանյանը: Առաջին նիստը նախագահում էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, ով անդրադարձավ քաղաքագիտական լրագրության զարգացման հեռանկարներին: Զեկույցներով հանդես եկան եվբրոպական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Ա. Ավետիսյանը, իրավաբանական գիտությունների դոկտոր Լ. Բաղդասարյանը, ԵՊՀ պրոֆեսորներ Լ. Ալոյանը, Ա. Հայրունին եւ ուրիշներ: Կոնֆերանսին իր զեկույցն է ներկայացրել Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի արեւելքի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր` Տ. Թումանյանը: Կոնֆերանսին մասնակցումէր ՀՀ-ում ՌԴ-ի  դեսպանատան 1-ին քատուղաըը:
Ամփոփելով կոնֆերանսը Հ. Բաբուխանյանը նշեց, որ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել թուրքական մամուլի ուսումնասիրությանը, ավելի շատ հրատարակել հայ-թյուրքական հարաբերությունների վերաբերյալ գիտական ուսումնասիրությունները: Իմի բերելով հնչած զեկույցները նա նշեց, որ գիտական վերլուծության արդյունքում ապացուցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վարվող նախաձեռնողական արտաքին քաղաքականության բարձր արդյունավետությունը` Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացնելու, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը խթանելու, սփյուռքում հայապահպանությունն իրականացնելու առումով: Միարժամանակ նա նշեց, որ ի հայտ է գալիս այն վտանգավոր տենդենցը, որ ընդիմադիր մամուլը կատարելով իր քաղաքական ղեկավարության եւ արեւմտյան ֆինանսավորողների պատվերը փորձում է անտեսել, հասարակացնել, նենգափոխել, կամ մոռացության տալ ցեղասպանության խնդրի էությունը: Ցեղասպանության ուրացումը, այսպես կոչված ընդիմադիր մամուլում, նույնպես պետք է դառնա գիտնականների ու լրագրողների մտահոգության առարկան:

ՍԻՄ լրատվական ծառայություն

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ