Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ

ՙՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԻ

Արխիվ 12-16


ՙՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԻ

Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը, որը բնականաբար պետք է արտահայտի հենց նրա տեսակետները, երեկ անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի անցած տասնօրյակում Ռոբերտ Քոչարյանին հաճախ հիշելու փաստին. ՙԼՏՊ-ն ասես ժամանակացույց է մշակել եւ, փիս խասյաթի համաձայն, ըստ ժամանակացույցի, անընդհատ կսմթում է երկրորդ նախագահին:

Բայց դրա մեջ մի տեսակ, մազոխիզմի պես մի բան կա: Այնքան է առաջին նախագահը մանր-մունր բզում, բզբզում, մինչեւ երկրորդը, ավանդույթի համաձայն` մի պինդ քոթակ է տալիս, ու նա զգում է ՙբավարարված՚: Երեւի, ըստ նրա ժամանակացույցի, ջանն էլի քոր է գալիս՚:
Իսկ ՀԱԿ-ը ո°չ պատասխանում, ո°չ մեկնաբանում է, ո°չ հերքում է քոչարյանական ՙքլնգոցը՚, երեւի ներքուստ էլ համաձայնվում է, սա է ապացուցում ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանի հեռախոսների համառ լռությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ