«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times

ՀԱՂԹԱՆԱԿ` 5-ՐԴ ՓՈՐՁԻՑ

Արխիվ 12-16


ՀԱՂԹԱՆԱԿ` 5-ՐԴ ՓՈՐՁԻՑ



Կիրակի օրը Գյումրու նորակառույց մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը: Գավաթը խաղարկեցին տեղի ՙՇիրակ՚ եւ Դիլիջանի ՙԻմպուլս՚ թիմերը: Գյումրեցիները 5-րդ անգամ էին դուրս գալիս գավաթի եզրափակիչ ու վերջապես կարողացան նվաճել պատվավոր տիտղոսը` ՙԻմպուլսին՚ պարտության մատնելով 1:0 հաշվով: Միակ գոլի հեղինակն էր Յորո Լամին Լին, ով ՙԻմպուլսի՚ դարպասը գրավեց երկրորդ անկյունայինից հետո: Դրանով իսկ ՙՇիրակը՚ նաեւ Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունք ստացավ: Հիշեցնենք, որ այդ հաղթանակը գավաթային բարձունք տանող առայժմ ամենաերկարատեւ ուղին է:
ՙՇիրակը՚ դարձավ Հայաստանի գավաթը նվաճած 6-րդ թիմը:

Յուրօրինակ ռեկորդակիրը ՙՄիկան՚ է, որը վեցակի գավաթակիր է, 5-ական անգամ պատվավոր մրցանակը նվաճել են ՙԱրարատն՚ ուՙՓյունիկը՚, 2-ական անգամ գավաթով պատվո շրջան են կատարել ՙՑեմենտն՚ ու ՙԲանանցը՚: Ընդ որում, ՙՄիկան՚ միակն է, որ գավաթի եզրափակիչ բոլոր խաղերում էլ հաղթող է ճանաչվել:
Ավելորդ չենք համարում նշել, որ գավաթի խաղարկությունների պատմության մեջ 3-րդ անգամ վճռորոշ հանդիպումը սպասարկեց արտերկրի մրցավարական բրիգադը: 2009թ. ՙՓյունիկի՚ եւ ՙԲանանցի՚ հանդիպումը վարել էր Իտալիայի մրցավարական բրիգադը` Պաոլո Դոնդարինիի գլխավորությամբ: Անցյալ տարի ՙՄիկայի՚ եւ ՙՇիրակի՚ մրցավեճը սպասարկել էր իտալացի մեկ այլ մրցավար` Դավիթ Ֆերնանդես Բորբալանը: Վերջինիս հայրենակից Անդրեա դե Մարկոյին էր վստահվել գավաթի 21-րդ եզրափակիչը:
Շնորհավորում ենք գյումրեցիներին եւ մաղթում հաջող մրցելույթներ երկրի առաջնությունում ու եվրագավաթի խաղարկությունում:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ