«Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու

ՙՄԵԶ ԿՀԱՋՈՂՎԻ ՍՏԱՆԱԼ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ՄԵՆՔ ԱՆՑԿԱՑՆԵՆՔ ՆՈՐ ՈՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՚

Արխիվ 12-16

ՙՄԵԶ ԿՀԱՋՈՂՎԻ ՍՏԱՆԱԼ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ՄԵՆՔ ԱՆՑԿԱՑՆԵՆՔ ՆՈՐ ՈՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՚



Հարցազրույց ՀՀԿ կենտրոնական շտաբի պետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ
-Այսօր քարոզարշավն ավարտվում է, ինչպե±ս կգնահատեք այն:
- Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ միանգամայն նորմալ, այն ընթացավ քաղաքական պայքարին բնորոշ բոլոր էլեմենտներով:
- Պարոն Աբրահամյան, այս ընթացքում Ձեր գործունեությունն այնքան էլ հրապարակային չէր: Ինչո±վ է դա պայմանավորված:
- Դա իմ ոճը չէ` անել ինչ-որ բան, որ ինձ տեսնեն: Ինձ համար կարեւորը գործի արդյունքն է, ոչ թե երեւալ կամ չերեւալը: Այդ հիվանդությամբ այլք են տառապում: Մեր կատարած աշխատանքի արդյունքը կերեւա մայիսի 7-ին:
- Ամփոփելով այս ընթացքում բազմաթիվ հրապարակումներում հնչած կարծիքները, տեսակետները եւ փոխադարձ մեղադրանքները` հնարավոր համարո±ւմ եք ՙԺառանգություն՚-ՀՀԿ կամ ՀԱԿ-ԲՀԿ կոալիցիան:
- Թեեւ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, սակայն առկա  քաղաքական իրավիճակը, իմ գնահատմամբ, նման զարգացումների հիմքեր չի տալիս (դա որոշ քաղաքական ուժերի ցանկությունն էր, որն, ավաղ, իրականություն չի դառնա): Ինչ վերաբերում է ձեր մատնանշած տարաբնույթ տենդենցներն ասպարեզ նետելուն, ապա պարզ է,  որ գոյություն ունի ընդդիմադիր ընտրազանգված, եւ որոշ քաղաքական ուժեր փորձում են այդ զանգվածը տանել իրենց կողմ` մյուս ուժերին իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներ ներկայացնելով: Մենք այս առումով բացառություն չենք, տարբեր երկրներում ընտրական գործընթացներում նման տեխնոլոգիաներ հաճախ են կիրառվում:
- Համամի±տ եք այն մտքին, որ այս ընտրություններում հիմնական խաղացողները կամ պայքարողները լինելու են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն:
- Ակնհայտ է, որ հիմնական պայքարն ընթանալու է առաջին տեղի եւ երկրորդ տեղի հավակնորդների միջեւ: ՀՀԿ-ն պայքարում է, որ պահպանի իր առաջին տեղը, ԲՀԿ-ն պայքարում է, որ պահպանի իր երկրորդ տեղը:
- Ո±ր քաղաքական ուժն է, ըստ Ձեզ, հավակնում ստանձնել քաղաքական պայքարի առաջատարի դերը:
- Քաղաքական գործընթացներին քիչ թե շատ հետեւող քաղաքացու համար ակնհայտ է, որ  առաջատարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է:
- Քաղաքական ո±ր ուժերին եք տեսնում ապագա խորհրդարանում:
- Այն ուժերին, որոնք կհաղթահարեն օրենքով նախատեսված նվազագույն շեմը, այսինքն` կունենան ժողովրդի վստահության բավարար չափաբաժին:
- Ի±նչ եք կարծում, որքա±ն կլինեն ՀՀԿ-ի քվեները:
- Վստահ եմ` մեզ կհաջողվի ստանալ մեծամասնություն, բայց առավել կարեւոր է, որ մենք անցկացնենք նոր որակի ընտրություններ:
- Պարոն Աբրահամյան, չե±ք ափսոսում, որ ընտրություններից հինգ ամիս առաջ հրաժարվեցիք ԱԺ նախագահի պաշտոնից:
- Սա առաջին անգամը չէ, երբ ես ղեկավարում եմ նախընտրական շտաբ: Լավ պատկերացնելով աշխատանքի ծավալը եւ պատասխանատվությունը` ես գիտակցված որոշում կայացրեցի` հրաժարվել ԱԺ նախագահի պաշտոնից, եւ իմ որոշումն ակնհայտ ճիշտ էր ապագայի համար:
- Հնարավո±ր է, որ նորից զբաղեցնեք ԱԺ նախագահի պաշտոնը:
- Չեմ բացառում ոչինչ: Դա կախված է ընտրության արդյունքներից եւ կուսակցության որոշումից:
- ՀՀԿ-ի կարգախոսի տեսանկյունից ինչի±ն եք հավատում եւ ի±նչ եք փոխել:
- Դուք չէիք հավատում, որ ես կլինեմ ՀՀԿ կենտրոնական շտաբի պետը, չէիք հավատում, որ կլինեմ համամասնական ցուցակի երկրորդ տեղում, իսկ ես հավատում էի, ուրեմն հավատանք, որ փոխենք:

Զրույցը`  ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ