«Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու

Նախընտրական քարոզարշավի վերջերում...

Արխիվ 12-16


Նախընտրական քարոզարշավի վերջերում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հայտարարեց, թե իրենք կկտրեն բոլոր այն իշխանական թեկնածուների ականջները, ովքեր մարզերում սպառնում են, թե իրենց չընտրելու դեպքում ՙՓարոսի՚ նպաստը կկտրեն: Քվեարկության օրն անցավ, նախնական արդյունքները հրապարակվեցին, սակայն դեռեւս որեւէ դաշնակցական հանրությանը չի ներկայացրել որեւէ կտրած ականջ: Դե ինչ, զարմանալով հանդերձ նախընտրական պարծենկոտության վրա, մնում է հարցադրել Վ. Հովհաննիսյանին` ՙԱյդպիսի սպառնալիք հնչեցնող թեկնածունե±ր չկային, թե± ՀՅԴ-ն պարզապես հենց այնպես խոսում է՚:
Մեզ որոշ չափով եւ զարմացրեց ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ընտրություններին ընդառաջ իր հարցազրույցում Պուտինի հետ հարաբերությունների մասին ասելով. ՙՀուսով եմ` չեք կարծում, թե նախագահները միայն պաշտոնական հարաբերությունների վրա կենտրոնացած ռոբոտներ են՚: Հետաքրքիր է` ենթագիտակցաբար ինչը հիշելով ՀՀ երկրորդ նախագահը հանկարծ այդ ենթատեքստում զարմանալիորեն արտաբերեց ՙռոբոտ՚ բառը, որը, կարծես թե, նրա բառապաշարին այդքան էլ բնորոշ չէ: Նիկոլի ականջը կանչի` իր վաղեմի ՙո°չ ռոբոտացմանը՚ կարգախոսով հանդերձ:
Մենք առիթներ ունեցել էինք անդրադառնալու քարոզարշավի ընթացքում ՙնարնջագույն՚ նպատակներ հետապնդողների կողմից իրականացվող ԿԻԲԵՐՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` այս կամ այն խմբի, անհատի, անգամ լրատվական կայքերի էջերը կոտրելը: Եվ այդ գարշելի ու միաժամանակ հույժ զարմանալի արշավի վերջին ակորդը քվեարկության օրը ՙօնլայն՚ ռեժիմով ընտրախախտումները հաշվառող iditord.am կայքը շարքից հանել էր, որը, սակայն, երկար չտեւեց, քանի որ հենց կայքի վկայությամբ` խնդիրն արագ լուծել իրենց օգնել են ՀՀ նախագահի նստավայրի մասնագետները: Հիմա զարմանալով հանդերձ` պետք է հարցադրենք, թե ով էր իրականում շահագրգռված թաքցնել եղած խախտումները, քանի որ իշխանությունը նպաստում էր այդ խախտում հաշվառող կայքի աշխատանքին, իսկ ՙՀՀԿ-ի մենաշնորհի դեմ՚ պայքարիստների համակարգչահենները` խոչընդոտում:
Նաեվ վերջապես մեզ որոշ չափով զարմացրեց եւ Հայկոմկուսի առաջնորդ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, ով ընտրություններից առաջ հայտարարեց. ՙԺողովուրդը տեսնում է, որ բոլոր կուսակցություններն էլ նույնն են, միայն Կոմկուսն է այլ՚: Եթե միայն Կոմկուսն է այլ, ապա ինչո±ւ այդքան քիչ ընտրողներ գերադասեցին Կոմկուսը, ինչո±ւ այդքան պասիվ աշխատանք տարան կոմունիստները, ընկեր Թովմասյան: Թե չէ, ճիշտն ասած, ավելի հաճելի կլիներ, որ ՀԱԿ-ի փոխարեն ԱԺ-ում տեսնենք կոմունիստներին, բայց, ավաղ, ոչ միշտ են մեր ցանկությունները համընկնում մեր հնարավորությունների հետ:

 

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ