«Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու

ՈՐ ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՆ Է, ՈՒՐԵՄՆ ՄԻ ԲԱՆ ԳԻՏԻ

Արխիվ 12-16

ՈՐ ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՆ Է, ՈՒՐԵՄՆ ՄԻ ԲԱՆ ԳԻՏԻ

Թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված ՀՀԿ-ական պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը պահանջում է անվավեր ճանաչել սույն ընտրատարածքում անցկացված ընտրությունները` պատճառաբանելով, թե նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու անկուսակցական Էդմոն Մարուքյանը վերջին 5 տարվա ընթացքում անընդմեջ չի բնակվել Հայաստանում: Իսկ թե արդյոք ՀՀԿ-ն պատրաստվում է աջակցել Վ.Դալլաքյանի բողոքին, թե± սա զուտ նրա նախաձեռնությունն է, պարզեցինք ՀՀԿ խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ. ՙՅուրաքանչյուր անձ, հատկապես մեծամասնականի պատգամավոր, ինքն է որոշում իր քայլերը: Եթե Վիկտոր Դալլաքյանը նման կասկածներ ունի, ուրեմն` նման հիմքեր ունի: Իսկ Հանրապետական կուսակցության աջակցությունը ինչո±վ պետք է դրսեւորվի: Մենք ասել ենք, որ ազատ, արդար, թափանցիկ ընտրություն պետք է լինի: Եվ եթե կա օրենքի խախտում, ապա անկախ նրանից, թե ով է այդ օրենքը խախտողը, ենթակա է պատասխանատվության, որովհետեւ օրինականությունը պետք է վերականգնվի, օրենքի գերակայությունը պետք է իշխի, պետք է բոլորը շարժվեն օրենքով անկախ նրանից, դա Վիկտոր Դալլաքյանն է, Էդմոն Մարուքյանը, թե Հովհաննես Սահակյանը՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ